Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of UnderstandingIDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in YerevanIDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey Smbatyan "The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The service quality by Team was highly appreciated by UN representative Rate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate RisksVIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia
Politics

Ուղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր Ավետիսյան

Հայաստանի տարբեր աստիճանների պաշտոնյաներ անընդհատ խոսում են, որ Հայաստանը պատերազմ չի ուզում։ Եվ դա ճիշտ խոսույթ է։ Բայց պատերազմ չեն ուզում աշխարհի բոլոր ժողովուրդները։

Վերջերս Թրամփը Միացյալ Նահանգներում նախագահ ընտրվելիս ողջ քարոզարշավի ընթացքում խոսում էր խաղաղությունից և այն մասին, որ Միացյալ Նահանգները այլևս չեն պատերազմելու որևէ մեկի հետ, որ եթե ինքը լիներ նախագահ, Ուկրաինայի պատերազմը չէր լինի, որ Ամերիկան այլևս չի միջամտելու այլ պետությունների ներքին գործերին։

Ճիշտ է, Թրամփը հետո խախտեց իր բոլոր խոստումները, բայց ամեն դեպքում արձանագրվեց, որ նա հաղթեց, որովհետև խոսում էր խաղաղության մասին և պատերազմի դեմ։

Հիմա էլ դեմոկրատները Կոնգրեսի և Սենատի ընտրություններում, դարձյալ խոսելով, հիմա էլ Իրանի պատերազմի դեմ, դարձյալ արձանագրեցին, որ հաղթում են, որովհետև խոսում են խաղաղության մասին։
 
Զելինսկին, երբ ընտրվում էր Ուկրաինայի նախագահ, նա չէր ասում, որ գալիս է իշխանության, որպեսզի պատերազմ սկսի Ռուսաստանի դեմ։ Նա ևս խոսում էր խաղաղության մասին, բայց իր գործողություններով իր երկիրը փաստացի պատերազմի մեջ ներքաշեց և դարձրեց գործիք ԱՄՆ-ի և հավաքական Արևմուտքի ձեռքում՝ որպես մանրադրամ Ռուսաստանի դեմ գեոպոլիտիկ պայքարում։
 
Եվ բոլոր երկրների ժողովուրդներն էլ իրականում խաղաղություն են ուզում։ Բայց այդ խաղաղությունը միայն ուզելով չի լինում։
 
Կա հին խոսք՝ խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի։
 
Սա չի նշանակում, որ ուղղակի պետք է քո երկիրը զինես, քո երկիրը դարձնես ռազմականացված, որպեսզի պատերազմ չլինի։
 
Միշտ էլ, ինչքան էլ դու զինվես և հզոր լինես, քեզանից ավելի հզորները կգտնվեն, և ավելի ուժեղ բանակներ ու ռազմական պոտենցիալ ունեցող երկրներ կգտնվեն։
 
Սա խոսում է այն մասին, որ դու պետք է գիտակցես քո պետության պետական շահերը և քո ռեգիոնում կարողանաս այնպես դիրքավորվել, որպեսզի կամ խուսափես պատերազմից, կամ եթե պատերազմ էլ լինի, դա լինի օգուտ քո պետության և ժողովրդի։
 
Հետևաբար ուղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու։
 
Հայաստանի պարագայում պատերազմից խուսափելու և խաղաղություն ունենալու համար կա մեկ բանաձև։ Եվ դրա հետ համաձայն են ռեգիոնի բոլոր պետությունները։
 
Դա Ռուսաստանի առաջարկած երեք գումարած երեք ձևաչափն է։
 
Այսինքն՝ մենք մեր խաղաղությունը պետք է կառուցենք ռեգիոնալ պետությունների հետ՝ մեկս մյուսի պետական շահերն ու հետաքրքրությունները հարգելով և դրանց հետ հաշվի նստելու սկզբունքով։
 
Եթե մենք մեր ռեգիոնից դուրս արևմտյան գերտերություններին թույլ ենք տալիս, որ նրանք մտնեն մեր ռեգիոն և առաջ մղեն իրենց շահերը, ապա նրանք անպայման մեր ռեգիոնում ստեղծելու են նոր պատերազմներ։ Եվ այդ պատերազմները ստեղծելու են այնպես, որ նույնիսկ ռեգիոնալ բոլոր խաղացողները, պետությունները չցանկանան պատերազմ, միևնույնն է, Արևմուտքը գտնելու է ճանապարհներ, որպեսզի այդ պատերազմը լինի։
 
Քանզի այսօր Ռուսաստանի դեմ ծավալվող աշխարհաքաղաքական պայքարում Հարավային Կովկասը ևս Արևմուտքի համար ձեռք է բերել ռազմավարական կարևոր նշանակություն՝ վերածվելով ռուսական ազդեցության սահմանափակման ուղղություններից մեկի։ Միաժամանակ տարածաշրջանն առանձնահատուկ նշանակություն ունի նաև Իրանի նկատմամբ Արևմուտքի վարած քաղաքականության համատեքստում։ Այսպիսով, Հարավային Կովկասը հայտնվել է աշխարհաքաղաքական հակասությունների և մրցակցող ուժային կենտրոնների շահերի բախման կիզակետում։
 
Հետևաբար, որպեսզի մենք ունենանք խաղաղություն, մենք պետք է մեր տարածաշրջանի դռները փակ պահենք Արևմուտքի համար և թույլ չտանք, որպեսզի նրանք իրենց կեղտոտ ձեռքերով մխրճվեն մեր ռեգիոն և թշնամություն սերմանեն ռեգիոնալ պետությունների միջև։
 
Վերջում ուզում եմ դարձյալ հիշեցնել Օտտո ֆոն Բիսմարկի հայտնի խոսքերը։
 
Երբ սպիտակ և սև թիթեռներին լցնում ես տարայի մեջ, նրանք միմյանց հետ չեն կռվում։ Իսկ երբ տարան շարժում ես, նրանք սկսում են անկանոն մեկը մյուսի հետ կռվել։
 
Եվ թշնամին ոչ թե թիթեռներն են, որոնք կռվում են մեկը մյուսի դեմ, այլ այն ուժերը, որոնք այդ տարան շարժում են։
 
Արևմուտքը ինքը որևէ ռեգիոնում շարժում է ռեգիոնալ տարան, և ռեգիոնալ պետությունները սկսում են միմյանց հետ կռվել։
 
Եվ դա ինչպես է ստացվում Արևմուտքի մոտ, դա այլ երկար զրույցի թեմա է, բայց որ դարեր շարունակ նրանք մասնագիտացած են տարբեր պետություններին ու ժողովուրդներին մեկը մյուսի դեմ կռվացնելու, տարբեր պետություններ ու ժողովուրդներ իրենց շահերի համար օգտագործելու և կործանելու, դա փաստ է։
 
Դա խոսում է Արևմուտքի պետությունների քաղաքակրթությունների պատմությունը, և դրա հետ պետք է հաշվի նստել։