Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of UnderstandingIDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in YerevanIDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey Smbatyan "The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The service quality by Team was highly appreciated by UN representative Rate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate RisksVIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia
Politics

«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Այն շտապողականությունը, որ տեսնում ենք, գալիս է ներքին օրակարգից։ Սահմանադրության հարցը ձգձգելը որևէ իմաստ չունի, գուցե նաև վնաս է տալիս, որովհետև խնդիրներ են ավելանալու։ Եթե գնում են Սահմանադրության փոփոխության ճանապարհով, որ հետո Ադրբեջանն էլ ստորագրի «Խաղաղության պայմանագիրը», գործընթացները ձգձգելու իմաստը կորչում է։ Իշխանության և ընդդիմության բոլոր հնարավոր դիրքավորումները պարզ են։ Եթե ընդդիմությունն էլ մնա իր դիրքերում, ապա իշխանությունը գործի կդնի երկրորդ տարբերակը՝ արտահերթ ընտրությունները։ Մյուս կողմից հետաձգվում են իշխանության մյուս նարատիվները, օրինակ՝ Եկեղեցու դեմ պայքարը սառեցված վիճակում է, TRIPP-ի հարցն առայժմ մնում է նախագծային մակարդակում և այլն։ Այս իրավիճակում Սահմանադրության փոփոխության հարցը դառնում է առաջնային, որ փորձեն գոնե այդտեղ հաջողության հասնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը, երբ անդրադառնում ենք Սահմանադրության փոփոխության շուրջ Նիկոլ Փաշինյանի շտապողականությանը։

Մյուս կողմից՝ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման հստակ նախապայմաններից չի հրաժարվում Ադրբեջանը։ «Եթե ադրբեջանական կողմից լիներ ազնիվ ձգտում, այդ թուղթը վաղուց ստորագրված կլիներ։ Բոլորը, վստահ եմ՝ նաև Նիկոլ Փաշինյանը, հասկանում են, որ ոչ մի պայմանագիր խաղաղություն չի երաշխավորում։ Վարկածներից մեկն է նաև, որ Ադրբեջանն ուզում է ցույց տալ՝ Հայաստանն է մերժող կողմը, ոչ կառուցողական դիրքորոշում ունի։ Իբր Ադրբեջանը պատրաստ է, իսկ Հայաստանը ձգձգում է։ Ադրբեջանն այս կերպ ձգտում է փաստարկներ ունենալ՝ արդարացնելու իր դիրքորոշումները Հայաստանի նկատմամբ, Արցախի հարցում և այլն, այսինքն՝ ցույց տալ, որ Հայաստանը միշտ ոչ կոնստրուկտիվ դիրքորոշում ունի։ Նա օգտվում է այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունները միշտ գնում են իրեն «ընդառաջ», և հերթով պահանջներ է դնում։ Իրենց տեսանկյունից՝ եթե ստացվում է, ինչո՞ւ չօգտվել այս իրավիճակից։ Ի վերջո, միշտ էլ կարելի է ստորագրել այդ թուղթը. եթե վիճակը լինի ոչ բարենպաստ Ադրբեջանի համար, պարտադրված լինեն ստորագրել, կստորագրեն այդ թուղթը»,-նկատում է մեր զրուցակիցը։

Նիկոլ Փաշինյանն էլ փորձում է «գործարքի» գնալ թե՛ խորհրդարանական ընդդիմության, թե՛ ժողովրդի հետ։ Օրերս առաջարկում էր գնալ նոր Սահմանադրության հանրաքվեի՝ հայտարարելով, որ դրա մերժման դեպքում հրաժարական կտա, իսկ ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին վարչապետի թեկնածու չի լինի։ «Դա հնարք է՝ կապված Սահմանադրության օգտին քարոզչության հետ։ Ասում է՝ Սահմանադրությունը փոխենք, որ պայմանագիր ստորագրենք։ Ով դրա դեմ է, ուրեմն, խաղաղության դեմ է։ Հարմար պահին կասի՝ ես ամեն ինչ արեցի, նույնիսկ ասացի, որ պատրաստ եմ հրաժարական տալ, համաձայն եմ, որ ժողովուրդը որոշի, ընդդիմությունը նույնիսկ դա չի ընդունում, մերժում է։ Նա այս ամենը դնելու է սեղանին՝ որպես Սահմանադրության օգտին քարոզչության փաստարկներ։ Ընդդիմությունը չի համաձայնի այդ առաջարկների հետ։ Շատ լավ գիտեն, որ այսօր կարող է մի բան ասել, վաղը՝ ուրիշ բան, վաղը չէ մյուս օրը՝ կատեգորիկ այլ բան։ Խորհրդարանում, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե դուք նման բան եք ասել, Փաշինյանն ասաց՝ շատ բան եմ ասել։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էր հակադարձ առաջարկ արել՝ նախ հրաժարական տուր, նոր վարչապետ և Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրենք, հետո գնանք հանրաքվեի։ Բնական է, որ նման առաջարկն էլ Փաշինյանը չի ընդունի։ Յուրաքանչյուր կողմն իր քարոզչությունն է իրականացնում։ Նաև հաշվի առնենք, որ այս անգամ ընդդիմությունն ավելի ուժեղ ներկայացվածություն ունի, քան նախորդ խորհրդարանում։ Մինչ այս պահը որևիցե առիթ չի եղել ասելու, որ ընդդիմության ճամբարում ճեղքեր կան և այլն։ Առայժմ շատ հստակ է ընդդիմության դիրքորոշումը։ Մյուս կողմից՝ նաև Նիկոլ Փաշինյանն էլ գիտի ընտրությունների իրական արդյունքները։ Եթե գնա արտահերթ ընտրությունների, իր հույսն այն է, որ ընդդիմությունը չի հասցնի համախմբվել։ Արտահերթ ընտրությունների դեպքում նախընտրական քարոզչությանն ավելի քիչ ժամանակահատված է տրվում։ Գուցե իր հույսն արտահերթ ընտրությունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել, իսկ նա էլ փորձի Ազգային ժողովում այս անգամ սահմանադրական մեծամասնություն ստանալ։ Ընդդիմությունը ենթադրաբար կանխատեսել է այս սցենարը, այդ պատճառով համախմբվում են, իրազեկման ակցիաներ անցկացնում»,-հավելում է նա։

Հայաստանի ներքին խնդիրներին ավելանում են արտաքին մարտահրավերները։ «Հընթացս Ռուսաստանն իր դիրքորոշումները խստացնելու է։ Արտաքին որևէ դրական ազդակ չի լինելու։ Ռուսական ասացվածք կա՝ «Русские долго запрягают, но быстро едут»։ Իմաստն այն է, որ երկար «գցումբռնում» են, բայց եթե հանգեցին որոշման, այն փոխել անհնար է։ Տեսեք՝ շատերն են մեղադրում Ռուսաստանին 2022 թվականին Ուկրաինայի դեմ պատերազմական գործողություններ սկսելու մեջ։ Բայց ամեն ինչ ձգվում էր տարիներ շարունակ։ Ռուսաստանը փորձում էր դիվանագիտական ճանապարհով հարցերը լուծել, չստացվեց, արդյունքում սկսվեցին ռազմական գործողություններ։ Նույն վիճակը, կարծես, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում է։ Երկար ժամանակ փորձում էին հասկանալ, լեզու գտնել, սիրաշահել, բարի խոսքեր ասել՝ սկսած նրանից, որ Պուտինը ասում էր՝ Փաշինյանը դավաճան չէ, մի՛ մեղադրեք, բայց անցյալ տարվա ապրիլից, երբ Մոսկվայում հանդիպեցին Պուտինն ու Փաշինյանը, վիճակը սկսեց փոխվել։ Հայաստանի իշխանությունների առջև, ի դեմս Փաշինյանի, դնելու են հստակ պայմաններ՝ կա՛մ այսպես պետք է լինի, կա՛մ լինելու են միջոցներ՝ ուղղված Հայաստանի դեմ, որոնք, ցավոք, անդրադառնում են քաղաքացիների վրա։ Խնդիրն այսպես է դրված՝ կա՛մ մեզ հետ ես ու օգտվում ես այն բոլոր դիվիդենտներից, որոնք մեր ընկերությունը քեզ տալիս է, կա՛մ, եթե մեր թշնամիների հետ ես, ինչո՞ւ պետք է քեզ օգնենք, որ դու էլ, կոպիտ ասած, օգնես մեր թշնամիներին, նրանց կողքին կանգնես։ Իրենք չեն ասում՝ Հայաստա՛ն, արի, մեր կողքը կանգնի ու կռվի պատերազմում։ Նման անհեթեթ պահանջներ չեն դնում։ Բայց ասում են՝ եթե գնում ես ԵՄ, որի հետ, կարելի է ասել, սառը պատերազմի մեջ ենք, ինչո՞ւ պետք է օգնենք քեզ, որ այդ ճանապարհը շարունակես, իրենց կողքին կանգնես և զուգահեռ օգտվես նրանից, ինչը քեզ տալիս է ԵԱՏՄ-ն։ Այս իշխանությունները շատ են սիրում ասել «իրական Հայաստան» և այլն, բայց իրական քաղաքականության հետ մի քիչ խնդիր ունեն։ Օրինակ՝ Հայաստանը միշտ մեղադրում է ռուսներին, որ այս կամ այն բանը չեն արել։ Կա ՀԱՊԿ-ը՝ անվտանգության կազմակերպություն, որտեղ, բացի Հայաստանից ու Ռուսաստանից, կան Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Երբևէ լսե՞լ ենք, որ Ռուսաստանը դիմի այդ երկրներին, ասի՝ ինձ օգնեք Ուկրաինայի դեմ պատերազմում։ Չի ասել ու չի ասի, որովհետև, բացի փաստաթղթերից, կան նաև իրական հարաբերություններ։ Իսկ Փաշինյանը, սա հաշվի չառնելով, խառը վիճակ է ստեղծել, իսկ դա լավ տեղ չի տանում։ Չպետք է քո դաշնակցից պահանջես ավելին, քան նա այդ պահին կարող է անել։ ՀԱՊԿ երկրներից որևէ մեկը Ադրբեջանին պատերազմ չէր հայտարարելու, որովհետև իրենք էլ Ալիևի հետ ունեն նորմալ հարաբերություններ։ ՀԱՊԿ-ը մեզ առաջարկում էր զենք, զինավարժություններ, դիտորդական առաքելություն, դիվանագիտական աջակցություն, մոնիտորինգ։ Դրանից ավել ի՞նչ էր ուզում։ Հատկապես հետո Ադրբեջանին տարածքներ է «վերադարձնում» ու դրանով ընդունում, որ դրանք 30 տարի օկուպացված են եղել։ Փաշինյանն ինֆանտիլ դիրքորոշում է ի ցույց դնում՝ բոլորն ինձ պարտք են, ես ոչ մեկին ոչինչ պարտք չեմ։ Մեկ էլ հիշում ես ապրիլի 1-ին Պուտինի հետ հանդիպումը Մոսկվայում։ Փաշինյանը Պուտինին «բացատրում» էր՝ դե, մենք ժողովրդավարական երկիր ենք, բոլորը կարող են մասնակցել ընտրություններին և այլն։ Միջուկային գերտերության ղեկավարին «վերևից ներքև» ինչ-որ բաներ էր բացատրում։ Կամ՝ ինքնիշխա նու թյան թե ման։ Դա կար ծ ե ս «провинциал»-ի բարդույթ լինի, այսինքն՝ գիտես, որ իրականում շատ հնարավորություններ չունես, բայց վեր-վեր ես թռչում։ Եվրոպական երկրները, որոնք միավորված են ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի մեջ, իրենց սուվերենությունից ինչ-որ առումով հրաժարվել են, ընդհանուր արժույթ ունեն և այլն։ Տարբեր իմաստներով անվտանգային «բարձիկներ» են ստեղծում։ Ինքնասիրությանը վնասող որևէ բան չկա, եթե քո քաղաքացիների շահերից ելնելով, դաշինքների մեջ են ներգրավվում, պայմանավորվածություններ ձեռքբերում, համապատասխանեցնում ես քո քաղաքականությունը նրանց հետ, ումից ինչ-որ կախվածություն ունես»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում