Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա Կոստանյան
Vahagn Aleksanyan հիմա ես կարո՞ղ եմ ձեր ԱԺ նախագահի ու ձեր վարչապետի արած ամենօրյա սադրանքների համար ծանր աթոռը սաստելու նպատակով նրանց ուղղությամբ շպրտել, բայց չենթարկվեմ քրեական պատասխանատվության։ Ասենք՝ լավ էլի, ինչքա՞ն կարելի ա մարդկանց հիմարի տեղ դնել, ինչքա՞ն կարելի ա օրենքը ոտատակ տալ ու մնալ անպատիժ։
Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու, հասկանու՞մ եք դա, թե չէ։ Չնայած եթե հասկանալու հնարավորություն ունենայիք, դժվար անեիք էն ամենը, ինչ արել ու անում եք։ Անպատժելիությունն ա բերել էս ամենին։ Երբ պաշտոնեական դիրքն ու լծակները չարաշահելուց մնում եք անպատիժ, դրա համար հանդգնում եք աթոռ շպրտել իրար վրա։ Ես հետամուտ եմ լինելու, որ Աժ էթիկայի հանձնաժողովը քննի ձեր ու մնացած բոլոր պատգամավորների անթույլատրելի վարքը, ովքեր Ազգային ժողովը վերածել են ախոռի, այդ թվում կին պատգամավոր Ծովինար Վարդանյանի վարքը, ինքը լավ գիտի ինչի համար։
Տեսանյութն՝ այստեղ