Հանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Ջանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհին թույլ ձյուն է տեղում, իսկ Վայքի տարածաշրջանում՝ անձրև։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում
Հետևեք մեզ՝ այստեղ