Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ին
Հայաստանի հանքարդյունաբերության ասոցիացիան Իռլանդիայում մասնակցեց MINEX Europe Ireland-ին, ներկայացրեց Հայաստանի հանքարդյունաբերության հեռանկարը միջազգային գործընկերներին, Հանդիպեց MINEX Forum֊ի հիմնադիր և գործադիր նախագահ Արթուր Պոլյակովին, ձեռք բերեց գործակցության պայմանավորվածություններ։
Մենք այցելեցինք Թարա հանքավայր (Tara Mines), որն Իռլանդիայի Միթ կոմսությունում գտնվող` աշխարհի խոշորագույն ստորգետնյա ցինկի և կապարի հանքն է։
Նաև մասնակցեցինք ոլորտային վիկտորինայի և համալրեցինք հաղթողների շարքը։
ՀՀՄԱ֊ն միավորում է հանքարդյունաբերական ընտանիքը և ինտեգրվում միջազգային կայուն զարգացման առաքելությանը։
Մանրամասներն՝ այստեղ: