Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AG
uncategorized

Նոր հարթակը կթեթևացնի «Ազդարարի մասին» օրենքի «հոգսը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցյալ ամիս հանրության դատին հանձնվեց ՓՄՁ–ների աջակցման ծրագրի շրջանակներում կյանքի կոչված մի բիզնես հարթակ, որը բիզնեսի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս անանուն ահազանգել խախտումների մասին, տեղեկանալ օրենքների փոփոխություններին և ստանալ հարցերի պատասխանները: Գաղափարը գործ է դարձել երեք ընկերության՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիայի», «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» և «Եվրոպական բիզնես–ասոցիացիայի» համատեղ ջանքերով: Ծրագրի անունն է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն»: Ի դեպ, համակարգը 100%–ով ապահովում է գաղտնիությունը, քանի որ IT հասցեները քողարկվում են: Վիրտուալ հարթակն արդեն ներկայացվել է հանրապետության 4 մարզերում՝ Գեղարքունիքում, Սյունիքում, Լոռու և Շիրակի մարզերում, ինչը բավականին լավ է ընդունվել բիզնեսի ներկայացուցիչների կողմից:

«Իրավաբանների հայկական ասոցիացիայի» փաստաբան, «Բիզ պաշտպան» կայքի փորձագետ Մարիամ Զադոյանը, «Փաստի» թղթակցի հետ զրույցում խոսելով վիրտուալ հարթակ ստեղծելու գաղափարի մասին, նշեց, որ «Ազդարարի մասին» օրենքի շուրջ կազմակերպված քննարկումները դրա ստեղծման պատճառ հանդիսացան:

«Օրենքն ընդունելուց հետո պետական մակարդակով կազմակերպված քննարկումների ժամանակ առաջարկություն եղավ, որ պետք է մի հարթակ ստեղծվի, որտեղ բոլոր քաղաքացիները և բիզնես դաշտի ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան անանուն բողոք ներկայացնել ու հետևել բողոքում բարձրացված հարցերի լուծման ընթացքին»,– ասաց Մ. Զադոյանը:

Հարթակ ստեղծելու միտքն առաջարկվել և ընդունվել է, որից հետո արդեն Արդարադատության նախարարության հետ միասին մշակվել ու կյանքի է կոչվել նախագիծը:

«Այս հարթակն ամբողջությամբ պետք է գործարկվի 2018 թվականի հուլիս ամսին, իսկ «Ազդարարի մասին» օրենքն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1–ից: Ուստի խնդիր դրվեց առաջին քայլով բիզնես դաշտում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարելու համար հարթակ ստեղծել: Եվ սա էլ իր առավելություններն ունեցավ, քանի որ մի կողմից այն կփորձարկվի, մյուս կողմից թույլ կտա ուսումնասիրել, թե իրականում որտեղից են ծնվում բիզնեսին հուզող հարցերը»,– ասաց Մ. Զադոյանը:

Ի դեպ, ոչ միայն բիզնեսի ներկայացուցիչները, այլև բոլորը այս հարթակի միջոցով կարող են ծանոթանալ բոլոր օրենսդրական փոփոխություններին, գործող օրենքներին, տեսնել, թե ինչ սեմինարներ են եղել հանրային–մասնավոր հատվածի համագործակցության շրջանակներում, բարձրացված հարցերի շուրջ ինչ քննարկումներ են կազմակերպվել:

«Վիրտուալ հարթակը հնարավորություն է տալիս ոչ միայն կոռուպցիոն դեպքերի և խնդիրների մասին բարձրաձայնել, այլև պրակտիկ կյանքում օրենքների կիրառման հետևանքով առաջացած խնդիրների մասին առաջարկություններ ներկայացնել»,– ասաց Մ. Զադոյանը:

Ի դեպ, կայքում կա նաև հաջողության պատուհան բաժինը, որտեղ ներկայացվում են այն պատմությունները, որոնք նաև ուսանելի կարող են լինել կայքի մնացած օգտվողների համար:

«Այս հարթակի միջոցով հարց էր բարձրացվել պետական գնումների մասին, որով տեղեկացնում էին, որ կա մի ընկերություն, որն այնպես է իր տեխնիկական բնութագիրը մշակում, որ մշտապես նույն ընկերությունն է հաղթում: Մենք ահազանգի հետքերով դիմեցինք Պաշտպանության և Ֆինանսների նախարարություններին: ՊՆ–ից մեզ ասացին, որ ամեն ինչ կարգին է, և իրենք երբեք օրենք չեն խախտել, իսկ Ֆինանսների նախարարությունից մեզ ասացին, որ տարբեր նախարարությունների մասով էլ նմանատիպ բողոքները շատ–շատ են: Եվ հիմա մշակվում է ընտրանքները կարգավորող իրավական ակտ, որի միջոցով հնարավոր կլինի կառավարել այդ ռիսկերը»,– ասաց Մ. Զադոյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում