Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

Կարինե Նալչաջյան. «Կենցաղն այսօր հայ մարդուն ամենաշատ ճնշող հանգամանքն է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՄԱԿ–ի «Երջանկության համաշխարհային զեկույցում» Հայաստանը 122–րդ հորիզոնականում է՝ ընդգրկվելով տարածաշրջանում ամենատխուր երկրների շարքում:

Երջանկության մասին զեկույցի առաջին 3 հորիզոնականներում են Նորվեգիան, Դանիան, Իսլանդիան: ԱՄՆ–ը 15–րդ հորիզոնականում է, իսկ ՌԴ–ն՝ 50–րդ:

Տարածաշրջանային երկրներից Թուրքիան 70–րդ հորիզոնականում է, Ադրբեջանը՝ 86–րդ, Իրանը՝ 109–րդ, իսկ Վրաստանը՝ 126–րդ: Այսպիսով` Հայաստանը տարածաշրջանի երկրների ցուցակում երկրորդ «ոչ երջանիկ» երկիրն է:

Հայաստանն իր դիրքով զիջում է անգամ 94–րդ և 114–րդ հորիզոնականներում հայտնված Սոմալիին և Մոզամբիկին:

Նմանատիպ զեկույցները հոգեբան Կարինե Նալչաջյանին վստահություն չեն ներշնչում:

«Առանձնապես ես նման հրապարակումների չեմ վստահում: Շատ բարդ բաներ են երջանկությունն ու տխրությունը: Դրանք խորքային երևույթներ են և միանշանակ ոչինչ չես կարող ասել»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Միաժամանակ հոգեբանը նշեց, որ ընդունված է հայերին տխուր ազգ անվանելը: Կարինե Նալչաջյանի կարծիքով՝ հայերն ավելի շատ հոգսաշատ են, քան տխուր: Դա էլ իր պատճառն ունի: Հայաստանում այսօր մարդիկ կքած են կենցաղային հոգսերի տակ, ինչն անմիջապես ազդում է նրանց տրամադրության վրա:

«Մարդու մոտ այդ պահին գերազանցող էմոցիաներն անդրադառնում են նրա տրամադրության վրա: Երիտասարդներն իրենց տարիքից ելնելով ավելի կենսուրախ են, մի քիչ ավելի տարիքով մարդիկ մտախոհ են»,– նշեց նա:

Հոգեբանի խոսքով՝ երջանկությունն ու տխրությունը տարբերակելիս պետք է հաշվի առնել նաև ազգային և էթնիկական առանձնահատկությունները:

«Երբ գնում ենք Արևմուտք, տեսնում ենք, որ այնտեղ մարդիկ ժպտալով են ման գալիս: Անընդհատ ժպտում են և բարև, ներողություն արտահայտություններն են հնչեցնում: Դա իրենց մշակույթն է: Մեզ մոտ հաճախ չեն ժպտում: Այն ժամանակ են ժպտում, երբ իսկապես ուրախ են, մեզ մոտ այդ արտաքին էքսպրեսիաները համընկնում են ներքին վիճակներին, իսկ Արևմուտքում դա ուղղակի շփման մշակույթ է: Շփվելիս նրանց դեմքին պետք է ժպիտ նկարված լինի, բայց դա չի նշանակում, թե մարդիկ այդքան ուրախ են»,– ասաց Կարինե Նալչաջյանը:

Հայ ժողովուրդը բավականին բարդ ճակատագիր է ունեցել, որն իր հետքը թողել է ազգային բնավորության վրա: Հոգեբանի խոսքով՝ հայերի մեջ բոլոր դեպքերում տխրություն կա, բայդ դա չափազանցնել պետք չէ:

«Մեր ժողովրդի կյանքը մի քիչ բարելավվի, հոգսերի բեռը մի քիչ թեթևանա, նրանք շատ ուրախ կլինեն: Իսկ ով ասաց, որ մենք տխուր են, մենք շատ լավ ուրախանալու ընդունակ ժողովուրդ ենք: Մարդիկ, երբ արթնանում են սկսում են մտածել, թե այս հարցը ոնց են լուծելու, ֆինանսական դժվարություններ ունեն: Հայ մարդը բավականին պահանջկոտ է, նա ուզում է, որ իր կենցաղն ապահովված լինի, իր զավակների կյանքը բարեկեցիկ լինի: Քանի որ, մեզ մոտ շատերն իրենց ապահովված չեն զգում, դրա համար ուրախ չեն: Մարդիկ ուրախ են լինում այն ժամանակ, երբ ամենատարրական կենցաղային հարցերը լուծված են լինում: Շատերի դեպքում լուծված չէ, հետևաբար չեն կարող ուրախ լինել: Կենցաղն այսօր հայ մարդուն ամենաշատ ճնշող հանգամանքն է»,– նշեց Նալչաջյանը:

Նրա համոզմամբ՝ երբ մարդկանց կենցաղային հարցերի մի մասը լուծված լինի և ֆինանսական ծանր վիճակում չլինեն, նրանց դեմքին անպայման ժպիտ կհայտնվի:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում