Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old Yerevan
Politics

«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

  Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում, խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, ազգային ինքնության և Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանություն, ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։ Այս չորս կետի շուրջ են ընդդիմադիր ուժերն ու գործիչները համախմբվելու մասին հայտարարել։ Միավորումը սկսվեց այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց նոր Սահմանադրության հարցում ընդդիմադիրներին «համոզելու», առաջարկներ ուղղելու մասին, և ստացավ նրանց մերժումը։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ Սահմանադրությունը դարձավ այն կետը, կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել։ «Հիմա Նիկոլը և նրա թիմը փորձում են պառակտել միավորված ուժերին ու անձանց, միևնույն ժամանակ քաղաքական դաշտ են նետել ինչ-որ անծանոթ երևույթների, որոնք հանդես են գալիս հայտարարություններով, թե միայն միավորվածները չեն ընդդիմությունը, մենք էլ ենք ընդդիմություն, բայց մենք չենք միացել նրանց և այլն։ Տեսնում ենք հիբրիդային պատերազմ ընդդիմադիրների դեմ, որը մղում է Նիկոլ Փաշինյանն իր «գրպանային» ընդդիմադիրների միջոցով։ Նա փորձում է այս կամ այն ընդդիմադիրին հակադրել մյուսի հետ, որոնք արդեն միավորվել են։ Ցավով պետք է նշել, որ մեր հասարակության մի մասը չի հասկանում, թե Փաշինյանն ուր է տանում Հայաստանի Հանրապետությունը, խնդիրն այդ է։ Այս գործընթացները ստիպեցին ընդդիմությանը միավորվել, դա շատ ողջունելի է, բայց խնդիրն այն է, որ հասարակության ինչ-որ մասը զուրկ է պետական մտածելակերպից, բացարձակ չի տիրապետում մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին։ Ո՛չ 19-րդ դարն է, ո՛չ էլ 20րդ դարի սկիզբը։ Յուրաքանչյուր ոք կարող է, չէ՞, չհավատալով ինձ, որպես ընդդիմադիրի, չհավատալով Փաշինյանին, որպես իշխանության ներկայացուցչի, ստուգի, օրինակ՝ համապատասխանո՞ւմ է իրականությանն այն փաստը, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջն առաջին անգամ բարձրաձայնել է Իլհամ Ալիևը 2021 թվականի սեպտեմբերի 27-ին «Անադոլու» թուրքական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։ Կամ՝ այն մարդը, որը երկրպագում է Նիկոլին, չի՞ հիշում, որ երբ վերջինս 2020 թվականին ցանկանում էր, այսպես կոչված, սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, դա բացարձակ կապ չուներ Սահմանադրության մեջ ներառված Անկախության հռչակագրի հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը։

  Ընդգծում է՝ երբ նայում ենք գործող իշխանությունների ջղաձիգ վարքագծին, ընդդիմադիրների նկատմամբ հիստերիկ հարձակումներին, հասկանում ենք, որ իշխանություններն ունեն մտահոգություններ ընդդիմության միավորման մասով։ «Ընդդիմադիր գրեթե բոլոր խոշոր գործիչները կալանավորված են։ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը բանտում են։ Նրանց թիմերի նկատմամբ հալածանքներ կան, հետապնդումներ ընդդիմադիր հասարակական գործիչների նկատմամբ ։ Զուգահեռ իշխանությունը տեսիլք է ձևավորել հասարակության շրջանում, թե իրենք այս ՏԻՄ ընտրությունների արդյունքում տարբեր համայնքներում 80, 90 տոկոս ձայն են հավաքել։ Բայց դա ինքնախաբեություն է։ Երբ նայում ես վիճակագրական տվյալները, 21 համայնքից, որտեղ տեղի են ունեցել ՏԻՄ ընտրությունները, 12-ում ընտրություններին մասնակցել է պարզ փոքրամասնությունը, այսինքն՝ ընտրողների 50 տոկոսից պակասը։ Այս մասին իրենք լռում են։ Հպարտանում են, որ Արմավիրում իրենց թեկնածուն ստացել է 90 տոկոսից ավելի ձայն։ Բայց կարևոր է այն, որ ընտրությանը մասնակցել է ընդհանուր ընտրողների 37 թե 36 տոկոսը, իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ ընտրողների 63-64 տոկոսը չի մասնակցել ընտրություններին։ Եթե Նիկոլին երկրպագող զանգվածը սա չի հասկանում, ապա նա սա շատ լավ է հասկանում, և դրա համար նրա մոտ կան ջղաձգումներ։ Երկրորդ՝ Նիկոլին օդ ու ջրի նման անհրաժեշտ է «գրպանային» ընդդիմություն ունենալը, ասենք՝ Արամ Զավենի Սարգսյան, Արման Բաբաջանյան, Լևոն Շիրինյան։ Նմանօրինակ ևս մի քանի հոգի կա դաշտում, որոնք ընդդիմադիր են խաղում, բայց իրականում ամբողջությամբ ենթարկվում են Նիկոլին»,-նկատում է մեր զրուցակիցը։

  Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ոչ թե մեր առաջնահերթությունը չէ, այլ մեր օրակարգում ընդհանրապես չկա։ Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի հիմնահարցերը այն երկու կարևորագույն հանգրվաններն են, որոնք միավորել են մեր հայրենակիցներին աշխարհի տարբեր անկյուններում։ Ընդ որում՝ դրանք ամրագրված են նաև Անկախության հռչակագրում, որը Նիկոլ Փաշինյանն ուզում է հեռացնել Սահմանադրության նախաբանից։ Քաղաքագետի խոսքով, Նիկոլ Փաշինյանը փորձում է մարդկանց ոչ բանիմաց հատվածին համոզել, որ Ցեղասպանության թիվ մեկ մեղավորը ոչ թե Թուրքիան է, այլ Ռուսաստանը։ «Ռուսաստանի անունը չտալով, իբր թե պատմական մեկնաբանություններ անելով (ի դեպ, նշեմ, որ տգետ և դիլետանտ մեկնաբանություններ)՝ նա առաջ է տանում այդ թեզը։ Ցանկացած մարդ, որը պատմությանը քիչ թե շատ ծանոթ է, գիտի, որ Հայոց ցեղասպանությունը պլանավորվել և իրագործվել է 19-րդ դարի վերջից։ Աբդուլ Համիդ 3-րդ սուլթանն այն սկսեց։ Իրենք առաջնորդվում էին հետևյալ կարգախոսով՝ չկա հայ, չկա Հայկական հարց, իսկ Հայկական հարցն անընդհատ հորջորջողները Նիկոլի այժմյան հովանավորներն են՝ ի դեմս Ֆրանսիայի, Անգլիայի, Գերմանիայի։ Փոքր ցեղասպանություն իրականացրեցին, 300 հազար հայի մորթեցին, 500 հազար հայի վռնդեցին Արևմտյան Հայաստանից, 200 հազարին էլ պարտադրեցին ընդունել մահմեդականություն։ 1911 թվականին «Իթթիհատ վե Թերաքի» կուսակցության՝ Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի ժամանակ ամբողջությամբ որոշվեց և հաստատվեց ծրագիրը, թե ինչպես են իրականացնելու մնացած հայերի ոչնչացումը Օսմանյան կայսրության տարածքում։ Ընդամենը հարմար ժամանակ էր պետք այն իրագործելու համար։ Այդ առիթը դարձավ Առաջին համաշխարհային պատերազմը, որի քողի տակ էլ ոչնչացրեցին հայերին։ Ի՞նչ կապ ունի Ռուսաստանն այդ ամենի հետ։ Ռուսամետ չեմ, ռուսներին չեմ պաշտպանում, բայց ես տգիտությունից եմ վախենում։ Մեր ժողովուրդը պատմական գործընթացներին միակողմանի է նայում՝ բաց թողնելով մեր պատմության ընթացքում տեղի ունեցած կարևորագույն դրվագները։ Վերադառնանք, սակայն, Փաշինյանին։ Նա փորձում է հայերի գիտակցության մեջ փոխել ցեղասպանության մեղավորին և դրանով նաև քարտ-բլանշ է տալիս թուրքերին, որպեսզի վերջիններս նոր ցեղասպանություն կազմակերպեն հայերի նկատմամբ, որովհետև չդատապարտված և չպատժված հանցանքը և հանցագործությունը, համապատասխանաբար, նոր հանցանքներ է ծնելու։ Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ տարբեր երկրներ ժամանակին Ցեղասպանության փաստը պետական մակարդակով ընդունելու սեփական շահերն են ունեցել։ Դա նորմալ է։ Բայց նա փորձում է այդ փաստը միակողմանի ներկայացնել, ասում է՝ բոլորը օգտվել են դրանից, բացի մեզանից, Թուրքիայի հետ ի՞նչ է եղել որ։ Բայց Թուրքիան հիմա իրեն ավելի լկտի է պահելու։ Ոչ ոք չի երաշխավորել, որ մենք այստեղ ապրելու ենք և պարտավոր էլ չէ երաշխավորել։ Կեղծում են պատմական գործընթացները հենց դպրոցական դասագրքում։ 1826-28 թթ. Ռուսպարսկական պատերազմի արդյունքում Արևել յան Հայաստանի վերջնական միավորումը Ռուսաստանին ներկայացնում են որպես բռնակցում։ Մեկը չկա՞, որ գրքի հեղինակներին հարցնի՝ Հայաստանը անկախ պետություն է եղել և բռնակցվե՞լ է, Հայաստանն անկախ պետություն լինելով՝ մի մասի՞ց են գրավել ու բռնակցել Ռուսաստանին։ 428 թվականից հետո բուն պատմական Հայաստանի տարածքում ընդամենը մեկ անգամ ենք անկախ երկիր ունեցել, դա էլ Բագրատունյաց Հայաստանն էր։ Գրեթե 1200 տարի Հայաստանը եղել է պարսիկների լծի տակ։ Ալեքսանդր Գրիբոյեդովը իր կյանքի գնով փոխեց ներկայիս Հայաստանի ժողովրդագրական պատկերը՝ ռուս-պարսկական պայմանագրում կետ մտցնելով, որ դարերի ընթացքում պարսիկների կողմից Պարսկաստան քշված հայերն իրավունք ունեն վերադառնալ իրենց պատմական հայրենիքը։ Մեր ժողովուրդը շարունակում է նույն կոպտագույն սխալներն անել, և դրանք ավելի մեծ աղետներ են բերում մեր գլխին։ Ժամանակին լինելով 360 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող պետություն՝ հիմա 30 հազարի վրա ենք ծվարել, և մինչև հիմա չենք սովորել, որ ոչ ոք մեզ ոչինչ պարտավոր չէ։ Ուժեղները, որոնց հետ հարաբերվում ենք, ալտրուիստական նկրտումներով չեն այդ ամենն անում, նրանք էլ իրենց շահերն ունեն։ Բոլոր նրանք, որ ասում են՝ Ռուսաստանը մեր կողքին չկանգնեց և այլն, թող հետևեն, թե Մերձավոր Արևելքի գերհարուստ պետությունների կողքին կանգնած ԱՄՆ-ն ի՞նչ է անում նրանց համար։ Օգտագործելով նրանց տարածքը Իրանի դեմ՝ ԱՄՆ-ն, փաստորեն, նրանց դարձրել է թիրախ՝ իրանական հրթիռների և հարվածների համար։ ԱՄԷ-ն, Քաթարը, Քուվեյթը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան գլոբալ առումով ոչ մի խնդիր չունեն Իրանի հետ։ ԱՄՆ-ն, իբր լինելով այս երկրների պաշտպանը, օգտագործում է նրանց տարածքը Իրանի դեմ՝ իր և Իսրայելի շահերը սպասարկելու համար, և մեխանիկորեն այդ երկրներին դարձնում է թիրախ», - եզրափակում է Գագիկ Համբարյանը։

  ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում