Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality
Socity

Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջանում

Նորակառույց հյուրանոցի բացումը նախատեսվում է 2031 թվականին։ Այն Հայաստանի ամենատարբերվող լեռնային ուղղություններից մեկում կներկայացնի բրենդի փիլիսոփայությունը, այն է՝ վերականգնել մարդկանց միջև ջերմ կապերը, միասին անցկացրած պահերի ուրախությունն ու բարձրակարգ խոհարարական արվեստը։

Դիլիջանում կառուցվելիք Mövenpick հյուրանոցի նախագծային պատկերը


Դիլիջան, 2026 թվականի Նոյեմբերի 5. Հյուրընկալության ոլորտի համաշխարհային առաջատար խմբերից մեկը՝ Accor-ը, հայտարարում է տեղական զարգացման գործընկեր Mayri-ի հետ ֆրանշիզային պայմանագրի կնքման մասին։ Համաձայնագրի շրջանակում Հայաստանի Դիլիջան քաղաքում իր գործունեությունը կսկսի Mövenpick Hotels & Resorts հյուրանոցային ապրանքանիշը։ 2031 թվականին նախատեսվող նորակառույց հյուրանոցը Դիլիջան կբերի ապրանքանիշին բնորոշ ջերմ հյուրընկալությունն ու հարուստ խոհարարական ավանդույթները՝ նոր շունչ հաղորդելով Հայաստանի այն ուղղություններից մեկին, որն առանձնանում է իր տպավորիչ լեռնային բնապատկերներով և անաղարտ բնական միջավայրով։

 

Հայաստանը շարունակում է գրավել միջազգային ներդրողների և հյուրանոցային օպերատորների ուշադրությունը՝ տնտեսական կայուն աճի, հանգստի և զբոսաշրջության նկատմամբ աճող պահանջարկի և տարածաշրջանային զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերի շնորհիվ։ Դիլիջանն աչքի է ընկնում տարվա բոլոր եղանակներին իր առանձնահատուկ գրավչությամբ՝ հարուստ բնության, առողջության և բարեկեցության հնարավորություննեի ու տեղական մշակութային ժառանգության շնորհիվ։ Քաղաքի ազգային պարկերը, արհեստագործական ավանդույթներն ու լեռնային կլիման ձևավորում են նրա յուրահատուկ բնույթը։

Այս պայմանագրի ստորագրումը հաջորդել է վերջերս բացված Mövenpick Yerevan հյուրանոցին, որի շնորհիվ ապրանքանիշն առաջին անգամ ներկայացվեց Հայաստանի մայրաքաղաքում։ Նոր նախագիծը ևս մեկ քայլ է Accor-ի՝ հայկական շուկայում հյուրանոցային առաջարկների ընդլայնման և դիրքերի ամրապնդման ուղղությամբ։

«Mövenpick Dilijan նախագիծը կարևոր քայլ է Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում Accor-ի պրեմիում դասի հյուրանոցային պորտֆելի շարունակական զարգացման ճանապարհին։ Դիլիջանն ունի բնության գեղեցկության, մշակութային ինքնատիպության և զբոսաշրջային աճող ներուժի հազվագյուտ համադրություն, ինչը այն դարձնում է Mövenpick ապրանքանիշի համար գրավիչ ուղղություն։ Նախագիծն արտացոլում է Mövenpick-ի՝ հյուրընկալության հանդեպ առանձնահատուկ մոտեցումը, որը միավորում է հոգատարությունը, հաճելի մթնոլորտում համատեղ ճաշելու մշակույթն ու հյուրընկալ տարածքները՝ ընտանիքներին և ընկերներին համախմբելով միասին անցկացրած հիշարժան պահերի շուրջ», - նշել է Ֆիլիպ Բոնը՝ Արևելյան Եվրոպայի նոր շուկաների, Իսրայելի և Կիպրոսի համար պատասխանատու Accor-ի Պրեմիում, Միդսքեյլ և Էկոնոմ դասի ապրանքանիշների զարգացման գծով փոխնախագահը։

Դիլիջան քաղաքի տարածքում՝ Դիլիջանի ազգային արգելոց-պարկի հարևանությամբ գտնվող Mövenpick Dilijan հյուրանոցից կբացվեն շրջակա լեռնաշղթային նայող հրաշալի տեսարաններ։ Հյուրանոցը կունենա 127 մանրակրկիտ նախագծված, լեռների և անտառների տեսարանով ընդարձակ և բարձրակարգ համարներ։

Առողջության և բարեկեցության ծառայությունները կարևոր տեղ կզբաղեցնեն հյուրանոցային համալիրի առաջարկներում։ Մոտ 3,500 քառակուսի մետր տարածքում կգործեն փակ և բաց լողավազաններ, թերմալ գոտիներ, բուժական և խնամքի սենյակներ, սպա-հանգստի առանձին սրահ և ժամանակակից ֆիթնես կենտրոն։ Ընտանիքների համար նախատեսված կլինեն նաև ավելի քան 334 քառակուսի մետր տարածք զբաղեցնող մանկական ակումբ և հատուկ խաղահրապարակ՝ հնարավորություն ստեղծելով տարբեր սերունդների ներկայացուցիչներին համատեղել հանգիստն ու նոր բացահայտումները։

Հավատարիմ մնալով Mövenpick-ի խոհարարական ժառանգությանը և այն գաղափարին, որ սնունդը համախմբում է մարդկանց՝ հյուրանոցային համալիրը կունենա սննդի և խմիչքի երեք առանձնահատուկ վայր՝ ամբողջ օրվա ընթացքում գործող ռեստորան, ռուֆթոփ՝ շրջակա բնապատկերների տեսարանով, և հարմարավետ լոբբի-բար. միջավայր, որտեղ հյուրերը կարող են կիսվել հաճելի պահերով և ստեղծել անմոռանալի հիշողություններ: Այս ամենը կարտացոլի բրենդի՝ սննդի և հյուրընկալության հանդեպ առատաձեռն ու հոգատար մոտեցումը։

 

Հյուրանոցը կունենա նաև հանդիպումների և միջոցառումների անցկացման համար նախատեսված յոթ բազմաֆունկցիոնալ տարածք, այդ թվում՝ 172 քառակուսի մետր մակերեսով հանդիսությունների սրահ, հանդիպումների երեք ընդարձակ սրահ և դրանց հարակից՝ քննարկումների համար նախատեսված սենյակներ։ Հյուրանոցային փորձառությունը կլրացնեն տեղական տեսարժան վայրերին ծանոթանալու հատուկ մշակված էքսկուրսիոն ծրագրերը, մասնավոր ավտոկայանատեղին և տրանսֆերային ծառայությունները։

Շվեյցարիայում 1948 թվականին հիմնադրված Mövenpick ապրանքանիշը, որը սկզբնապես հայտնի դարձավ որպես խոհարարական նորարարությունների առաջա
տար, տարիների ընթացքում վերածվել է միջազգային հյուրանոցային ապրանքանիշի՝ հիմնված առատաձեռն հյուրընկալության, միասին ժամանակ անցկացնելու և անմոռանալի հիշողություններ ստեղծելու վրա։ Աշխարհի ավելի քան 140 հյուրանոցներում բրենդը շարունակում է մարդկանց ավելի մոտեցնել միմյանց՝ ստեղծելով ջերմ հանդիպումների, միասին անցկացրած ուրախ պահերի և կապերի վերականգնման յուրահատուկ հնարավորություններ։


 

Mövenpick հյուրանոցները ներառված են ALL Accor ամրագրման հարթակում և հավատարմության ծրագրում, որի անդամները հնարավորություն ունեն օգտվելու բազմաթիվ արտոնություններից, ծառայություններից և անմոռանալի փորձառություններից՝ ինչպես հյուրանոցում իրենց հանգստի ընթացքում, այնպես էլ դրանից դուրս։
                                                           
                                                               ACCOR-ի մասին

Accor-ը հյուրընկալության ոլորտի համաշխարհային առաջատար խումբ է, որը ներկայացված է ավելի քան 110 երկրում՝ առաջարկելով հանգստի և յուրահատուկ փորձառությունների լայն շրջանակ։ Խմբի պորտֆելը ներառում է ավելի քան 5,800 հյուրանոց և առողջարանային համալիր, 10,000 բար և ռեստորան, առողջության և բարեկեցության կենտրոններ, ինչպես նաև ճկուն աշխատանքային տարածքներ։ Accor-ն ունի ոլորտի ամենաբազմազան հյուրընկալության էկոհամակարգերից մեկը՝ ներառելով շուրջ 45 հյուրանոցային ապրանքանիշ՝ պրեմիումից մինչև էկոնոմ դաս, ինչպես նաև Ennismore-ի հետ զարգացվող Lifestyle ուղղությունը։ ALL Accor ամրագրման հարթակը և հավատարմության ծրագիրը մարմնավորում է Accor-ի խոստումը՝ ինչպես հյուրանոցում գտնվելու ընթացքում, այնպես էլ դրանից դուրս իր անդամներին հասանելի դարձնել բացառիկ փորձառություններ։ Accor-ը կարևորում է դրական փոփոխությունների խթանումը՝ հիմնվելով գործարար էթիկայի, պատասխանատու զբոսաշրջության, շրջակա միջավայրի կայունության, համայնքների հետ համագործակցության, բազմազանության և ներառականության սկզբունքների վրա։ Խմբի առաքելությունն արտահայտված է նրա հիմնական նպատակում՝ լինել առաջատար պատասխանատու հյուրընկալության արվեստում՝ միավորելով մշակույթները և ցուցաբերելով անկեղծ հոգատարություն։

Accor-ը հիմնադրվել է 1967 թվականին, իսկ Accor SA-ի կենտրոնակայանը գտնվում է Ֆրանսիայում։ Ընդգրկված լինելով CAC 40 ինդեքսում՝ խումբը հանրային բաժնետիրական ընկերություն է, որի բաժնետոմսերը ներառված են Փարիզի Euronext ֆոնդային բորսայում (ISIN՝ FR0000120404), ինչպես նաև ԱՄՆ-ի OTC շուկայում (բորսայական նշան՝ ACCYY)։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք group.accor.com կամ հետևեք մեզ X, Facebook, LinkedIn, Instagram և TikTok հարթակներում։

Հարց ու պատասխան

Հարց․ Ինչո՞ւ է Mövenpick Dilijan նախագիծը կարևոր Accor-ի համար Հայաստանում:

Պատասխան․ Mövenpick Dilijan-ը ավելի կամրապնդի Accor-ի ներկայությունը Հայաստանում, որտեղ խումբն այս պահին ներկայացված է Ibis Yerevan Center և Mövenpick Yerevan հյուրանոցներով։ Նախագիծը կնպաստի նաև տարածաշրջանում Accor-ի գործունեության ընդլայնմանը՝ Հայաստանի ամենաինքնատիպ լեռնային ուղղություններից մեկում ներկայացնելով Mövenpick ապրանքանիշի պրեմիում դասի առողջարանային հյուրանոցը։

Հարց. Ի՞նչ կառաջարկի Mövenpick Dilijan-ն իր հյուրերին։

Պատասխան․ Հյուրանոցը կունենա 127 հյուրանոցային համար, այդ թվում՝ ընդարձակ և բարձրակարգ համարներ, շուրջ 3,500 քառակուսի մետր մակերեսով սպա և առողջության վերականգնման ու հանգստի գոտիներ, փակ և բացօթյա լողավազաններ, 334 քառակուսի մետր մակերեսով մանկական ակումբ, սննդի և խմիչքի սպասարկման երեք կետ, ինչպես նաև հանդիպումների և միջոցառումների անցկացման յոթ տարածք։

Հարց. Ինչո՞վ է Mövenpick Dilijan-ը տարբերվելու ավանդական քաղաքային հյուրանոցից։

Պատասխան․ Mövenpick Dilijan-ը նախատեսվում է որպես քաղաքային հանգստավայր, որը կներառի ինչպես քաղաքային միջավայրին բնորոշ հարմարություններ, այնպես էլ բնության գրկում հանգստի հնարավորություններ։ Հյուրանոցը մեկ վայրում կհամադրի առողջության և բարեկեցությանն ուղղված ծառայությունները, ընտանեկան հանգստի համար նախատեսված հնարավորություններն ու գործարար հանդիպումների և միջոցառումների անցկացման տարածքները՝ առաջարկելով բազմազան փորձառություններ հանգստի և գործնական այցերի համար։

 

Մեդիա կոնտակտներ՝

 

Ագնեշկա Կալինովսկա

Lրատվամիջոցների հետ կապերի և հասարակայնության հետ կապերի գծով ավագ մենեջեր Լեհաստանում և Արևելյան Եվրոպայում

[email protected]