Նարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան
Այս տարի արդեն 3-րդ անգամն են խուզարկում Սամվել Կարապետյանի տունը, 4-րդ անգամ` Նարեկ Կարապետյանի բնակարանը, ասել է Կարեն Կարապետյանը՝ հայտնելով, որ Նարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է, երեխաների համակարգիչներն են առգրավվել:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան 64 հասցեներում իրականացվել են խուզարկություններ, հայտնում են ՔԿ-ից: