Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
uncategorized

Մարիամ Ավագյան. «30 տարի ուշացել ենք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 16–ին «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշում է ընդունել` արձանագրելով, որ Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ: ՀՀ քաղաքացի Մինաս Սարգսյանի հայցն ի թիվս այլ բողոքների, ներառում էր իր տունը քանդելու, սեփական բնակավայրից բռնի արտաքսվելու, բռնի ուժով հայերին սեփական բնակավայրերից արտաքսելու հարցերը: Զուգահեռ՝ ՄԻԵԴ–ը բավարարել է «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով բողոքը (Ադրբեջանի 7 քաղաքացիներ,ովքեր ներկայացել են որպես Լաչինի նախկին քրդեր, պնդել են, որ մինչև հակամարտությունը բնակվել են Լաչինում, որտեղ ունեցել են գույք, իսկ պատերազմի հետևանքով իրենց գույքը տնօրինելու հնարավորություն չունեն):

Ադրբեջանական ԽՍՀ–ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը նշեց, որ երկու գործերի ընթացքի առումով իր գնահատականը բացասական է:

«1987–92 թթ. իրավիճակը բացարձակ խեղաթյուրված է ու կեղծված: Ղարաբաղյան կոնֆլիկտը ներկայացվում է սկսած 1992 թ. պատերազմական վիճակից և չի խոսվում այն մասին, թե ինչու ադրբեջանական ԽՍՀ քաղաքացիները հանկարծ հայտնվեցին Շուշիի մատույցներում: Չի խոսվում, թե ինչպես են մարդիկ խոհանոցային դանակով մի կերպ պաշտպանվել Բաքվի բնակարանում: Մեր քաղաքական վերնախավը որևէ ձևով չի անդրադառնում պատմական իրողությանը, որի արդյունքում, չգիտես ինչու, ՀՀ–ն ագրեսոր է, ԼՂԻՄ–ի ժողովուրդը՝ սեպարատիստ: Որևէ խոսք չկա 660 հազարից ավելի ադրբեջանական ԽՍՀ հայերի ճակատագրի մասին, ովքեր 1987թ. Չարդախլուի դեպքերից սկսած փախստական դարձան: Հիմա, չգիտես ինչու, ՀՀ–ն պարտավորություն ունի Չիգարովի նմանների առաջ: Չարդախլուի ցեղասպանական բռնարարքների 30 տարին է լրանում, բայց մինչ օրս իշխանությունը տեր չի կանգնում պատմական իրողությանը»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Մ. Ավագյանը՝ նկատելով, որ նշված գործերում անգամ գույքի գնահատման մեջ կշեռքի նժարը թեքվում է դեպի Ադրբեջանի կողմ:

«Ինչպե՞ս եղավ, որ քոչվոր քրդի հյուղակը ավելի թանկ արժե, քան Սարգսյանի քարե տունը: Նույնիսկ այստեղ իշխանությունը չի կարողացել այնպես հետևել դատական ընթացքին, որ նման ասիմետրիա չլինի: Ղարաբաղյան խնդրի հարցում, առհասարակ, պետության գործունեության առանցքը ձևավորել են եվրոպական կառույցները, միգուցե նաև Իսրայելի թրքամետ կառույցները: Այնպես են արել, որ կոնֆլիկտից ընդհանրապես հանվի 660 հազար հայ փախստականների խնդիրը: Մինչև չխոսվի, թե 30 տարի առաջ ադրբեջանական ԽՍՀ տարածքում ի՞նչ է կատարել հայերի նկատմամբ, չխոսվի, որ աշխարհով մեկ ցրված 660 հազար հայ փախստական կա, մենք անընդհատ տանուլ ենք տալու: Տանուլ ենք տալու նույնիսկ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործում: Նշված առանցքային հարցերը դնելու դեպքում հանվում է ուրիշ մի կարևոր պահ՝ «Չիրագովը և մյուսներն ընդդեմ ՀՀ»–ի հարցը: Չիրագովը տուժել է, որովհետև Ադրբեջանի ռեժիմը ցեղասպանություն է իրականացրել ազգությամբ հայ քաղաքացիների հանդեպ: Իսկ այդ ցեղասպանական ալիքը փշրել է նաև ադրբեջանական ԽՍՀ–ում բնակվող հրեաների, ռուսների, թալիշների և մյուսների կյանքը: Սա նշանակում է, որ Չիրագովի վնասները հենց Ադրբեջանը պետք է փոխհատուցի, որի իշխանության գլուխը 30 տարի առաջ ցեղասպանությունը սկսած խմբավորումներն են: Այսինքն՝ եթե 30 տարի առաջ կատարվածը հստակ ցեղասպանություն որակվի, թե՛ ՀՀ–ի և թե՛ ԼՂՀ–ի խնդիրը դուրս է գալիս և միակ պատասխանատուն մնում է Ադրբեջանը:

Նշենք, որ ՄԻԵԴ–ուն ՀՀ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը նշել էր, որ մենք օբյեկտիվորեն հնարավորություն չունենք կատարելու Չիրագովի գործով ՄԻԵԴ–ի վճիռը հենց Ադրբեջանի ու նրա գործողությունների պատճառով:

«Գ. Կոստանյանը փորձում է ՀՀ–ին հանել, և որպես կողմ բերել Արցախին: Անշուշտ, այստեղ դրական ելևէջ կա, բայց մեր եղած իրավիճակում, երբ արտաքին աշխարհում դրությունը սրընթաց փոխվում է, այս միլիմետրանոց քայլերը մեզ չեն փրկի: Մենք 30 տարի ուշացել ենք»,–ասաց նա:

Ըստ Մարիամ Ավագյանի, Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործը մյուս բոլոր փախստականների իրավունքների առումով նախադեպային կարող է լինել միայն այն դեպքում, երբ այդ մեկ վճիռը հնարավոր կլինի աշխատացնել հստակ մշակված ռազմավարական դաշտում, ինչը ՀՀ իշխանությունները չունեն:

Նա հայտնեց, որ օրերս երկրորդ նամակն է ուղարկել Ազգային ժողով. «Խնդրել էի բարձրացնել ադրբեջանական ԽՍՀ տարածքում ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ կատարվածը ցեղասպանություն որակելու հարցը: Մինչ այս էլ էի ուղարկել, բայց՝ անպատասխան»:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում