Ինչպես վերադարձնել խամրած լվացքի ճերմակությունը այն պարզ բանի միջոցով, որը կա բոլորիս տներում
Սպիտակը հիասքանչ գույն է, բայց ունի մի մեծ թերություն՝ այն ոչ միշտ է մնում սպիտակ:
Դեղնած հագուստի խնդրին բախվում են բոլորը: Բայց մի շտապեք այդ հագուստը դեն նետել:
Ձեզ ենք ներկայացնում մի անսովոր լուծում: Շատերը հավաստիացնում են, որ սպիտակությունը կարող է վերականգնել սովորական ասպիրինը (325 մգ կոնցենտրացիայով):
Լուծված ջրի մեջ այն կստեղծի թթու միջավայր, որը կվերացնի անցանկալի հետքերը: Ի տարբերություն ժավելի, այն չի վնասում գործվածքը:
8 լիտր ջրի մեջ ավելացրեք 5 կոճակ ասպիրին: Թրջեք հագուստը և այդպես թողեք 1 գիշեր: Եթե ցանկանում եք հագուստը լվանալ լվացքի մեքենայով, ապա փշրեք հաբը միանգամից հագուստի վրա:
Ավելի արդյունավետ լինելու համար կարելի է համատեղել վերոնշյալ երկու եղանակները: