Սաակաշվիլին հրաժարական է տվել
Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հրաժարական է տալիս Օդեսայի նահանգապետի պաշտոնից, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։
«Որոշել եմ հրաժարական տալ և սկսել պայքարի նոր փուլ։ Ես ձեռքերս վայր չեմ դնում։ Չեմ հոգնի։ Թող հույս չունենան, որ ազատվում են ինձանից։ Ես այն զինվորն եմ, որը գնում է այնքան, որքան կարող է, իսկ հետո, որքան պետք է»,-հայտարարել է Սաակաշվիլն և հավելել, որ Ուկրաինան պետք է ազատել կոռուպցիոն կեղտից և այն մարդկանցից, որոնք դավաճանել են ուկրաինական հեղափոխության գաղափարը և ունեն ընդամենը մի մոտիվացում՝ գրպան լցնել, ուժեղացնել իրենց կլանը և վերջնականապես թալանել Ուկրաինան։
Նա նշել է, որ «վերջին կաթիլն» իր համար դարձել է պաշտոնյաների եկամուտների մասին էլեկտրոնային հայտարարագրերի հրապարակումը:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ մտադիր չէ վերադառնալ Վրաստան, քանի որ շարունակելու է աշխատել Ուկրաինայի համար։