Սաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ Ռուբիո
«Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում համաձայնագիր ունի, և մենք մտադիր ենք կատարել դրա դրույթները», - ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հութիների դեմ պայքարում Սաուդյան Արաբիային աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցին ի պատասխան։
Ռուբիոյի խոսքով՝ Սաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի։
Եմենյան «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) և Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարամետ բանակի միջև ռազմական առճակատումը վերսկսվել է հուլիսի կեսերին՝ չորսամյա դադարից հետո։
Հետևեք մեզ՝ այստեղ