Ադրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքել
Բաքվում անցկացվող ADEX 2026 ցուցահանդեսի շրջանակում Թուրքիան և Ադրբեջանը մի շարք պայմանագրեր են ստորագրել պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունը։
Մասնավորապես, կնքվել են Hürkuş ինքնաթիռների, Mızrak խելացի շրջափակող զինամթերքի, Antidot համակարգի և Barbaros առափնյա պաշտպանության համալիրի մատակարարման պայմանագրեր։ Կողմերը նաև հուշագիր են ստորագրել Alp-100 ռադարի մատակարարման վերաբերյալ։
Հետևեք մեզ՝ այստեղ