ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան
Շախմատի միջազգային ֆեդերացիայի նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի Հայաստանը։
ՖԻԴԵ-ի փոխանցմամբ՝ Տուրլովը սեպտեմբերի 29-ին Ծաղկաձորում կմասնակցի 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության Եվրոպայի մայրցամաքային փուլի բացման արարողությանը։
Այցի շրջանակներում ՖԻԴԵ-ի նախագահը հանդիպում կունենա Հայկական պետական մանկավարժական համալսարանին կից գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի անձնակազմի հետ։ Կքննարկվեն շախմատի զարգացմանը, կրթական ծրագրերին և միջազգային համագործակցությանը վերաբերող հարցեր։
Հետևեք մեզ՝ այստեղ