Ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 25-ի և 27-ի կեսօրից հետո, 26-ին, 28-29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան, 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ