Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

A little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction
Politics

Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ քննարկում է նախաձեռնում:

«Իմ և մի շարք այլ պատգամավորների նախաձեռնությամբ ս/թ դեկտեմբերի 18–ին ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրվելու է նիստ՝ քննարկելու «Պապիլոմա» վիրուսի դեմ պատվաստումների թեման։ Հրավիրվելու են Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ։

Եթե կան բժշկական, գիտական կամ փորձագիտական որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր ընդդեմ պատվաստումների փաստարկներ ունեն և ցանկանում են մասնակցել նիստին, խնդրում եմ գրել մեր էլեկտրոնային փոստին»,– նշել է Փաշինյանը:

Վերջին օրերին, ի դեպ, նորօրյա մասնագետների պակաս չի նկատվում, տարատեսակ ամբիոններում բոլոր տեսակի իրողությունների վերաբերյալ մասնագիտական կարծիք ունեցող անձինք են՝ Էմիլ Մարկոսյան, Հայկ Այվազյան, Աշոտ Կարապետյան, Գոհար Ջրբաշյան... թվարկումը մի քանի օր կարելի է շարունակել:

Նախաձեռնությունը, ինչ խոսք, խիստ ողջունելի է, եթե քննարկմանը մասնակցեն ոչ թե կոշկակարներ, աստղագետներ և տարատեսակ «իրավապաշտպաններ», այլ ոլորտի գիտակներ և մասնագետներ: Վերջին շրջանում ֆեյսբուքյան սոցիալական հարթակներում, ըստ օրվա հետաքրքրության և ըստ մի կտոր «ցամաք հացի», բազմաթիվ ունիվերսալ մասնագետներ են ծնվել: Եթե որևէ քաղաքական քննարկման ժամանակ այդպիսի ակտիվացումը ներելի է, ապա խիստ վտանգավոր է մարդկանց առողջության, այս դեպքում ապագայի համար:

Օրինակ, իրավապաշտպան ներկայացող Էմիլ Մարկոսյանը պահանջում է փորձաքննության ենթարկել խնդրո առարկա դեղամիջոցը: «Մենք առաջարկում ենք պահեստից պատահականության սկզբունքով ընտրել որևէ սրվակ և փորձաքննել, որպեսզի քաղաքացիների մոտ կասկածներ չառաջանա, որ այդ սրվակի մեջ եղել է ոչ թե «Գարդասիլ», այլ, ասենք, վիտամինների կոմպլեքս կամ գրիպի դեմ պատվաստանյութ»,– նշել է նա: Սա այն դեպքում, երբ դեղամիջոցը ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի միջոցով արդեն իսկ անցել է այդ փորձաքննությունը և օգտագործվում է բացառապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներով և վերահսկողությամբ: Ավելին, փորձաքննությունը անցել է երրորդ երկրում՝ Հոլանդիայում, արտադրվել է ԱՄՆ–ում և համապատասխանել է բոլոր չափանիշներին:

Ի դեպ, այստեղ ամենատարօրինակն այն է, որ այդ «մասնագետները» չփորձեցին սրվակի պարունակությունը ստուգել հենց Ծաղկաձորում, որտեղ ԱՆ աշխատակիցները պատվաստում էին իրենց հարազատներին: Պատվաստումից հետո սկսեցին հայտարարել, թե միգուցե այդ սրվակներում այլ վիտամին է: Իսկ ինչու հենց նույն պահին չփորձեցիք ստուգել... Որովհետև այս պատմության մեջ աղմո՞ւկն է ամենակարևորը...

Իսկ այն, որ աղմուկը առանցքային դեր է կատարում, երևաց նաև, երբ խնդրի բովանդակային քննարկումը տեղափոխվեց այլ դաշտ: Առողջապահության նախարարը նշեց, որ աղջիկները պատվաստվում են 13 տարեկանում, որպեսզի կատարվի երկու պատվաստում, քանի որ 15 տարեկան հասակում արդեն երեք պատվաստում է արվելու, ինչը ձեռնտու չէ նաև ֆինանսական տեսակետից: Սա իմունային սրսկում է, որը պետք է արվի սեռական կյանքով ապրելուց առաջ, մինչդեռ քննարկումը տեղափոխվեց այլ դաշտ, իբր Ալթունյանը ասել է՝ սրսկում ենք, որովհետև 13 տարեկան աղջիկների 25 տոկոսը սեքսով է զբաղվել: Մինչդեռ պատվաստումը չի արվում նրա համար, որ դեռահասների ինչ–որ տոկոս սեքսով է զբաղվել, արվում է հակաքաղցկեղային, կանխարգելիչ պատվաստում: Նման քննարկումները պարզապես անվստահություն են սերմանում պրոցեսի նկատմամբ, սակայն հասարակական հուզական և պաթետիկ ընկալումներ առաջացնելուց զատ որևէ նշանակություն չունեն:

Նույն Մարկոսյանի մոտ կասկածներ է առաջացրել այն, որ Առողջապահության նախարարությունը անգլերենով է հրապարակել Հոլանդիայի փորձաքննության արդյունքները: Մեկ այլ դեպքում կարելի էր պնդել, որ միտումնավոր սխալ թարգմանություն է արվել՝ թաքցնելով օրիգինալում առկա ճշմարտությունները:

Հաջորդ ոլորտի մասնագետը ևս հասարակական դաշտից է, մարդ, ով համարվում է պրոռուսական դրամաշնորհներով հակաարևմտյան քարոզչության ջահակիրներից մեկը: «Լույս» տեղեկատվական–վերլուծական կենտրոնի ՀԿ ղեկավար Հայկ Այվազյանը, ով, բնականաբար, առողջապահական ոլորտի հետ բացարձակապես կապված չէ, ակտիվորեն ներգրավված է այդ պատվաստանյութի դեմ մղվող քարոզչական պատերազմում: Այս դեպքում, խնդիրը, թերևս, ուղիղ է դրված՝ խափանել ցանկացած նախաձեռնություն, ինչը առնչվում է արևմտյան ծրագրերի և աջակցության հետ: Անգամ այն դեպքում, որ Հայաստանում բազմաթիվ կարևոր նախաձեռնություններ հենց «չար» Արևմուտքի օժանդակությամբ է կատարվել:

Ասենք գիտնականի պատմուճանով հանդես եկող Աշոտ Կարապետյանը որևէ գիտական աշխատանքի կամ հոդվածի հեղինակ չէ, բայց իր կարծիքը այժմ փորձում են հնչեցնել որպես մասնագետի կարծիք... Եվ այս շարքը անվերջ կարելի է շարունակել...

Այսինքն, հերթական գրանտը սպառելու և հակաիշխանական տրամադրություններ ունեցող հասարակության հերոսը դառնալու համար մարդիկ մտնում են մի վտանգավոր դիսկուրսի մեջ, առանց մտածելու, որ աշխարհում ահագնացող քաղցկեղի պայմաններում ինչպես են վաղը նայելու հիվանդ մարդկանց աչքերին և ինչպես են արդարացնելու այս իրավիճակը: Բազմաթիվ մարդիկ անգամ չեն նողկում կրկին շրջանառության մեջ դնել գիտական աշխարհում վաղուց ի վեր հերքված և շառլատանների կողմից տարփողվող կեղծ գիտական թեզեր և հոդվածներ: Տիկնայք և պարոնայք, առողջապահական նմանատիպ լուրջ քննարկումները թողեք բացառապես մասնագետներին՝ թե կողմ, թե դեմ արտահայտվող: Սակայն նմանատիպ լուրջ խնդիրը քննարկել սոցիալական ցանցերում յուրաքանչյուր օրվա թրենդին համապատասխան նոր մասնագիտություններ ձեռք բերող և որոշակի ուղղվածության մամուլի ակումբներում հերոսացող անձանց մակարդակում՝ ծիծաղելի է, վտանգավոր և նողկալի:

Հետաքրքիր է նաև, որ այս քննարկումների առանցքում հայտնված բազմաթիվ մարդիկ որևէ տեղ չեն աշխատում, հասարակական ակտիվիստներ են, բայց կարողանում են գումարներ հայթայթել բուկլետներ տպելու, բաներներ պատրաստելու և այլ քարոզչամիջոցների համար:

Հուսով եմ, որ քննարկումը նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը միտում ունի կազմակերպել հենց այդպիսի քննարկում՝ մասնագետների, գիտնականների, կողմ և դեմ արտահայտվող բժիշկների մասնակցությամբ: Հակառակ պարագայում այդ քննարկումը ևս կվերածվի մի յուրօրինակ կլոունադայի, որտեղ տարատեսակ պղտոր ջրերում ձուկ որսացող «ակտիվիստներ» վաճառքի կհանեն երիտասարդ սերնդի առողջությունը՝ դրամաշնորհից հետո թեկուզ ջրհեղեղ մերօրյա մտայնությամբ:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում