Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը
Սեպտեմբերի 21-ին Արագածավան համայնքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման մեկամյա տարեդարձի ուրախ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը, հայտնում են Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմից։
Նշվում է․ որ կմատուցվի Սուրբ Պատարագ և հավատացյալներն հնարավորություն կունենան խոնարհվել սրբազան մասունքի առջև ու աղոթքով հաղորդակից դառնալ Խաչի փրկարար զորությանը:
Հետևեք մեզ՝ այստեղ