Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions
uncategorized

Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոյեմբերի 1–ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Արարատի մարզում կազմում է 7500 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2,6%–ով: Այս մասին «Փաստը» տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից:

Այստեղ գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 85,9%–ը, կամ 6400 մարդ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ չի փոխվել:

Գործազուրկների շարքում մեծ է կանանց թիվը՝ 61,7%: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 25,5%–ը երիտասարդ է, 4,3%–ը հաշմանդամություն ունեցող անձ, իսկ 52,9%–ը՝ գյուղերի բնակիչները:

Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում հումանիտար գիտությունների, կրթության և մանկավարժության, առողջապահության, սպասարկման ոլորտի մասնագետները: Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը:

Հետբուհական և բարձրագույն կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 8,1%–ը, թերի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 16,3%–ը: Արհեստագործական կրթություն ունեցողների 3,5%–ն աշխատանք չունի, իսկ տարրական կրթություն ունեցողների՝ 72,1%–ը:

Սեպտեմբեր ամսին մարզում կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ, որի նպատակը՝ գործատուի և աշխատանք փնտրողի անմիջական շփման կազմակերպումն էր: Տոնավաճառին մասնակցել է 678 աշխատանք փնտրող, 26 գործատու, որոնց կողմից ներկայացվել է 67 թափուր աշխատատեղ: Առաջիկայում նրանց կողմից սպասվում է ստեղծել 62 նոր աշխատատեղ: Տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 12 աշխատանք փնտրող:

Իսկ, ըստ ԱՎԾ–ի տվյալների, Արարատի մարզում գործազրկության մակարդակը 2016 թ. կազմել է 9,2%, որը 2015թ նկատմամբ աճել է 0,9%–ով:

Տարվա ընթացքում մարզի զբաղվածության տարածքային կենտրոնները համագործակցել են 1186 գործատուի հետ, որոնց կողմից ներկայացվել է 363 թափուր չկրկնվող աշխատատեղ: Մարզում հիմնականում պահանջարկված են բարձր ու միջին որակավորման բուժաշխատողները, դասավանդողները, սպասարկման ոլորտի մասնագետները: Արարատի մարզում աշխատաշուկայի իրավիճակը և առաջիկա միտումները ուսումնասիրելու նպատակով տարածքային կենտրոնները սերտորեն համագործակցում են տարածքում գործող ոչ միայն գործատուների, այլ նաև հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, տարբեր գերատեսչական կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ, որոնց աջակցությամբ նաև հաջողությամբ իրականացվում են զբաղվածության կարգավորման պետական ծրագրերը: Զբաղվածության տարածքային կենտրոնների միջոցով աշխատանքի է տեղավորվել 537 աշխատանք փնտրող, որոնցից 63–ը զբաղվածության պետական ծրագրերի միջոցով:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում