Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Photo

Անմարդկային քաղց, թե՞ հոգեկան շեղում. դաժանության անսահման «սահմանները» (ֆոտո)

Դեկտեմբերի տասն ամբողջ աշխարհում համարվում է Կենդանիների իրավունքների պաշտպանության միջազգային օր: Հայաստանում կենդանիների իրավունքների պաշտպանվածության մասին խոսելը առավել քան բարդ է: Ողջ տարվա ընթացքում EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հանրությանը ներկայացրեց մի շարք դեպքեր, որոնք վկայում են մեր հասարակության շրջանում տեղեկացվածության, կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, ըստ էության, բացակայության մասին: Ներկայացնենք ևս մեկ դեպք, որը, ըստ մասնագետների, դուրս է առողջ մարդու տրամաբանությունից և աչքի է ընկնում առանձնակի բարբարոսությամբ: 25-ամյա այս երիտասարդը «տարօրինակ» նախասիրություն ունի. Առանձնահատուկ դաժանաբար է վարվում կենդանիների հետ, ուտում ցանկացած տեսակի կենդանի և այդ մասին հրապարակավ հայտնում սոցիալական ցանցերում: Ուշագրավ է այն դաժանությունը, որով նա կատարում է, իր կողմից այսպես կոչված, «որսը»: Ստորև ցուցադրված լուսանկարում գայլին որսալուց հետո, երիտասարդը մորթել է կենդանուն և օրգանիզմի ամբողջ պարունակությամբ հանդերձ լուսանկարը բեռնել համացանց: Վերջինս սոց. ցանցում բեռնված լուսանկարում մեկնաբանում է՝ « …Սիրտն եմ հանել, ատամներն եմ բալգառկով կտրել ու թոքի կեսը չորացրել լաքել եմ… »:

25-ամյա Խորեն Գրիգորյանի հրապարակած լուսանկարներից և դրանց մեկնաբանություններից ակնհայտ է դառնում, որ վերջինս սպանում է ոչ որսատեսակ հանդիսացող կենդանիներ և ավելին՝ ուտում է կենդանիների այնպիսի տեսակներ, որոնք դժվար է «ախորժելի» անվանելը: Երիտասարդը, ըստ իր սեփական մեկնաբանությունների, կերել է գայլ, աղվես և դրա ձագերին, ոզնի, մողես, օձ և անգամ շատ մանր կենդանիներ: ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ստորև ցուցադրված լուսանկարում քնամկան ձագեր են, որոնք ընդհանրապես պիտանի չեն որպես սնունդ: Նրա գնահատմամբ երիտասարդն ուղղակի տանջում է կենդանիներին: Պարոն Ղասաբյանը հայտնեց նաև` օձը, որին երիտասարդը սեփական պնդմամբ կերել է, գյուրզա է: Մյուս լուսանկարում էլ կովկասյան ագամա է, որն ընդգրկված է միջազգային IUCN Կարմիր ցուցակում: 25-ամյա Խորեն Գրիգորյանի լուսանկարներում ուշագրավ են նաև սպանված և գլխատված երեք աղվեսները:

Մեջբերենք նաև հոգեբան Արկադի Մեհրաբյանի հետ մեր ունեցած զրույցից հատված. «Ցանկացած դաժան վերաբերմունք, արդեն նշանակում է հոգեբանական լուրջ խնդիրներ, եթե ոչ՝ հոգեբուժական: Հոգեբանական խնդիրները տարբեր կարող են լինել, բայց այն, որ դրանք կան՝ միանշանակ է: Ագրեսիան ինքն իրենով և՛ հոգեբանական, և՛ հոգեբուժական, և՛ նյարդաբանական խնդիրներ է ենթադրում: Դա էլ իր հերթին կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ՝ գենետիկ ֆոն, ուղեղի թերհասունացում, դաստիրակաության կոմպլեքսներ և այլն:

Եթե անգամ դաժանություն է ցուցաբերվում անշունչ առարկայի նկատմամբ, արդեն խնդիր է ենթադրում»,- ասաց հոգեբանը: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը զրուցեց նաև որսորդ Մհեր Փարվանյանի հետ, ով նշեց, որ նման կենդանիների մսով կամ օրգաններով սնվելը վտանգավոր է առաջին հերթին հենց տվյալ մարդու համար: «Ճիշտն ասած դա անվտանգ չէ, ինքն է հիվանդանալու: Դա տարօրինակ է և վտանգավոր:

Օրինակ՝ աղվեսը մի շարք հիվանդությունների կրող և փոխանցող է: Այն սկսած տարբեր ինֆեկցիոն վարակներից մինչև կատաղության կրող է: 1990-ական 2000-ական թվականներին շատ եմ լսել, որ աղվես ու անգամ շնագայլ են կերել, բայց դա անվտանգ չէ: Ամենակերի համար միգուցե և նորմալ է»,- մանրամասնեց նա: Օրերս Հայաստանում կենդանիների իրավունքների պաշտպանության մասին խոսեցին կենդանապաշտպաններ Նարե Արամյանը, Սիլվա Ադամյանն ու Կարինե Փանոսյանը:

«Եթե հաշվի առնենք ընդհանուր առմամբ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի խնդրի շուրջ ծավալված լուծումները, մոտեցումները 2017թ.-ի ընթացքում, ապա իհարկե պետք է շեշտը դնել այն դրական փոփոխությունների վրա, որոնք իսկապես քաղաքացիական հասարակության աշխատանքի արդյունքն են: Սա շատ ողջունելի է, և նշանակում է, որ կենդանասերների բազմությունն ավելի է խտանում:

Հենց այս միջոցով է, որ հնարավոր է լինում պատկան մարմիններին ստիպել աշխատել իրենց անմիջական գործառույթների շրջանակներում: Այնուամենայնիվ՝ ամփոփելով այս ցավալի արդյունքները, պետք է նշել, որ որևէ դրական, եթե չասենք բացասական, հատկապես օրենսդրական դաշտում չենք արձանագրել»: Նշենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից նման դեպքերի հրապարակումն ու լուսաբանումը միտված է հասարակությանը ցուցադրելու դրանց բացասական կողմերը և փոխելու կարծրացած նորմերն ու վարքագիծը:

Աղբյուրը` Econews.am