Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

Սամվել Խուդոյան. «Տոները կրճատելը սխալ է, առաջարկի մեջ լոգիկա չկա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել ՀՀ «Տոների և հիշատակների մասին» օրենքում: Առաջարկվում է հունվարի 3–ը, 4–ը և 5–ը չհամարել նախածննդյան տոներ: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունիսի 1–ից:

Ըստ կառավարության՝ նախածննդյան տոների ոչ աշխատանքային լինելու հանգամանքը նպատակահարմար չէ նաև սոցիալ–տնտեսական տեսանկյունից։ Ըստ գործադիրի՝ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունն ու ոչ աշխատանքային օրերը միասին վերցրած 43 վճարվող հանգստյան օր են ենթադրում, որը աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Բացի նրանից, որ ժողովուրդը «միս ու կարագ չի գնում», «կարտոֆիլ» է ուտում, կարելի է նաև տոները կրճատել: Ի՞նչ տարբերություն, երկու օր ավել, կամ պակաս, մեկ է՝ ոչ նշում են, ոչ էլ սիրտ ունեն նշելու: Բայց պատկերացրեք, որ նշում են: Իսկ Ամանորը նշելն ամենևին չի սահմանափակվում Նոր տարվա սեղանով, անգամ եթե այդ սեղանին միայն կարտոֆիլ է դրված: Ոմանք ուղղակի հանգստանում են: Իրենց հանգիստը կազմակերպում են տանը, կամ այլ երկրներում: Իսկ սոցիալ–տնտեսական տեսանկյունից մեր երկրում շատ հանգամանքներ կան, որոնք նպատակահարմար չեն: Առաջինն, այնուամենայնիվ, առանց այդ էլ ցածր աշխատավարձ ստացող քաղծառայողի վճարվող հանգստյան օրը չէ: Իհարկե, սոցիալ–տնտեսական հարցերի մեջ կարող ենք անվերջ խորանալ, բայց հոգեբան Սամվել Խուդոյանի հետ փորձեցինք հասկանալ՝ անհրաժեշտ է արդյոք կրճատել տոները:

«Ամանորի դեպքում մեկ շաբաթ արձակուրդը նորմալ է, իսկ տոները կրճատելը սխալ է: Այդ օրերին մարդիկ նաև հանգստանում են: Բացի այդ, մարդիկ նախածննդյան օրերին հնարավորություն են ունենում գնալ արտերկիր ու մեկ շաբաթով հանգստանալ: Իսկ երեք օրը, բնականաբար, բավական չէ: Փաստորեն, սովորական շաբաթ–կիրակի է ստացվում: Ես կարծում եմ, որ բացի ամառային արձակուրդներից, մարդկանց անհրաժեշտ է նաև ևս մեկ շաբաթյա ձմեռային արձակուրդ»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց հոգեբանը:

Սամվել Խուդոյանը շեշտեց, որ չափից դուրս շատ հանգստյան օրերն էլ չեն կարող դրական քողի տակ ներկայացվել:

«Մեզ մոտ տոներ կան, որոնք պետք է աշխատանքային դարձնել: Տոներ կան, որոնք առհասարակ պետք է կրճատել, բայց դրանք հաստատ Նոր տարվա օրերը չեն: Էլ չեմ խոսում Մեռելոցների մասին: Ի դեպ՝ ամբողջ աշխարհում Սուրբծննդյան տոները մեկ շաբաթ են տևում»,– ընդգծեց հոգեբանը:

Նրա խոսքով, անկախ տոների փաստից, հանգստյան օրերը նաև մարդկանց վերալիցքավորվելու հնարավորություն են տալիս:

«Անգամ հունվարի 8–ից աշխատանքի գնալու դեպքում մարդու կատարած աշխատանքը նորմալ չի կատարվում: Տոներից հետո մարդկանց տրամադրությունը փոխվում է: Եթե օրենքը փոխվի, մոտ երկու տարում մարդիկ կհարմարվեն, բայց բոլոր դեպքերում հետտոնական շրջանը բավականին սթրեսային է և հանգիստ է պահանջում: Հունվարի մեկին, երկուսին և երեքին մարդիկ ինտենսիվ նշում են տոները: Եթե ամսի 3–ից գնան աշխատանքի, նորմալ չեն կարողանա աշխատել: Բացի այդ, շատերն ուղղակի չեն գնա աշխատանքի: Ինձ թվում է՝ որոշումը սխալ կլինի: Առաջարկվող փոփոխության մեջ լոգիկա չկա»,–հավելեց Սամվել Խուդոյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում