Քննիչն ու նրա՝ 12 միլիոն դրամ բաժնետոմսերը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է՝ քննչական ապարատում աշխատելը բավական ձեռնտու է: Այնքան, որ կարողանում ես բաժնետոմսեր ձեռք բերել, այն էլ՝ 12 միլիոն դրամի չափով: Խոսքը ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի քննիչ Գագիկ Այվազյանի մասին է, ով վերջերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. պաշտոնը ստանձնելու մասին հայտարարագիրը:
Այվազյանը հայտարարագրել է միայն շարժական գույք՝ «MITSUBISHI PAJERO IO 1.8» մակնիշի ավտոմեքենա: Հուլիսի 1–ի դրությամբ ունեցել է 12 միլիոն դրամի չափով բաժնետոմսեր: Դրամական միջոցները կազմել են միայն 6 միլիոն 300 հազար դրամ, իսկ եկամուտներ նա չի հայտարարագրել: Բացակայում են տեղեկություններ նաև անշարժ գույքի վերաբերյալ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում