Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California
uncategorized

Ի՞նչ գիտի Շիրխանյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին մամուլում լայն արձագանք գտավ զինված խմբի գործով կալանավորված ՀՀ ԶՈՒ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջության վերաբերյալ տեղեկատվությունը։ Ոչ միայն մամուլը, այլ նաև բազմաթիվ իրավապաշտպաններ հանդես եկան նրա առողջական վիճակի վերաբերյալ կտրուկ հայտարարություններով։ Մեր թերթի նախորդ համարներից մեկում արդեն անդրադարձել ենք, այսպես ասած, զինված խմբի գործին ու դրա շուրջ բազմաթիվ տարակարծություններ առաջացնող իրողություններին։ Ձերբակալվածների շարքում, թերևս ամենահայտնի անունը հենց Շիրխանյանինն է։ Նրա պարագայում ակնհայտ է դառնում ՀՀ տարբեր գերատեսչությունների անատամ վիճակը և կամակատար լինելը։ Ակնհայտ է, որ անձն ունի առողջական լրջագույն խնդիրներ։ Անկախ այն հանգամանքից, թե նա իրականում կապ ունի իրեն վերագրվող մեղքերի հետ, թե ոչ, յուրաքանչյուր քաղաքացու առողջության իրավունքը պաշտպանված է օրենքով։ ՀՀ արդարադատության նախարարից սկսած, մինչ միջին կալիբրի գերատեսչությունների ղեկավարներ, կցկտուր մտքեր էին արտահայտում այս առումով։ Թերևս միակ հոդաբաշխ վերաբերմունքն արտահայտեց Մարդու իրավունքների պաշտպանը։ Այն պահին, երբ հայտնվեց տեղեկատվություն առ այն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է Շիրխանյանի հայցը քննել առաջնահերթության կարգով, նրան միանգամից տեղափոխեցին բժշկական կենտրոն ՝ հետազոտության։ Սա խոսում է ՀՀ տարբեր համակարգերի քաղաքական ու իրավական անկարողության ու հերթական անգամ, դրսից վախենալու հանգամանքի մասին։ Փաստաբան Ալումյանի խոսքերով, Շիրխանյանն այնքան վատ է, որ կարող է մինչ դատական պրոցեսը չապրել։ Սա էլ առավել խճճված է դարձնում իրավիճակը։ Այս ֆոնին հարկ է հիշել Շիրխանյանի չկայացած ասուլիսը, որը սկզբում չմերժեցին, բայց այնուհետ, ծիծաղելի պատճառաբանություններով չեղարկեցին։ Ի՞նչն է ստիպում իշխանությանը նման կերպ վարվել Շիրխանյանի հետ, և աջակցել նրա դանդաղ, բայց հիմնավոր մահվանը։ Չենք կարծում, թե սա կապվում է 2008–ի հայտնի իրադարձությունների հետ, երբ նա, ինչպես այդ օրերին շատերը, աջակցում էր Տեր–Պետրոսյանին։ Դրվագը չի կարող կապվել նաև նրա քաղաքական բարձր պաշտոն զբաղեցնելու հետ։ Այդպիսի պրակտիկա Հայաստանում գրեթե չկա։ Սա նշանակում է մի բան, որ նոր իրողությունների հետ կապված, Շիրխանյանն ունի լրջագույն ինֆորմացիա։ Եվ եթե հիմա, ճաղերի հետևից չի կարող այն հնչեցնել, ելնելով բազմաթիվ արգելող հանգամանքներից, ապա դատարանի դահլիճում հանգիստ դա կարող է անել, քանի որ, այլևս կորցնելու ոչինչ չունի։ Բայց ո՞ւմ համար դա կարող է տհաճ լինել։ Հաշվի առնելով Հայաստանի ներկա քաղաքական միջավայրը և միմյանց փոխկապակցված կառույցների բացարձակ ուզուրպացիան, ինչպես նաև վերից վար կոռումպացված սիստեմը, ապա ինֆորմացիայի տիրապետող անձը կարող է վնասել շատերին, այդ թվում քաղաքական բարձր պոստերում կանգնածներին, ինչպես հիմա դա անում է Վահան Բադասյանը։ Չենք կարծում նաև, որ Շիրխանյանը նման ինֆորմացիա կարող է ունենալ և հրապարակել իր փոխնախարար եղած տարիներից։ Փորձը ցույց է տալիս, որ բոլոր նախկին պաշտոնյաները կոռեկտ են այս հարցում, և Հայաստանի միջազգային հեղինակությունը կասկածի դնող կամ պետական գաղտնիք համարվող որևէ տվյալ չեն հրապարակայնացնում։ Նշանակում է, նրա նկատմամբ մաղձն ունի նոր մոտիվներ, որոնք հայտնի չեն հասարակությանը։ Կարող է լինել նաև հակառակ վիճակը։ Ի սկզբանե պնդել ենք, որ չենք բացառում զինված խմբի գործի հերթական ֆարս կամ շոու լինելը։ Ուստի, Շիրխանյանի բացահայտումները կարող են պայթեցնել այդ ենթադրյալ շոուն։ Սպասենք գործերի հերթական զարգացմանը, և հույս հայտնենք, որ Շիրխանյանը կհաղթահարի առողջական խնդիրները և հասարակությունը կստանա որոշ հարցերի պատասխաններ։


Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: