Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBank
Socity

Ինչպե՞ս են մեր քաղաքացիները ջեռուցման հարցը լուծում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գազի սպառումն աճել է: Այս տարվա ինն ամիսների արդյունքներով՝ Հայաստան է ներկրվել 1 միլիարդ 689,2 միլիոն խորանարդ մետր բնական գազ: Անցած տարվա համեմատ գազի ներկրման ծավալները աճել են 273,5 միլիոն խորանարդ մետրով կամ շուրջ 18%–ով: Աճել են ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Իրանից ներկրվող բնական գազի ծավալները: Ըստ տվյալների՝ այս ընթացքում Ռուսաստանից ներկրվել է 1 միլիարդ 354,9 միլիոն խորանարդ մետր բնական գազ, իսկ Իրանից՝ 334,3 միլիոն խորանարդ մետր:

Անցած տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանից ներկրվել էր 1 միլիարդ 122,2 միլիոն խորանարդ մետր գազ, իսկ Իրանից՝ 293,5 միլիոն խորանարդ մետր:

Գազի սպառման բոլոր խմբերն էլ իրենց ծախսն ավելացրել են: Բնակչությունն ինն ամիսներին սպառել է 448,6 միլիոն խորանարդ մետր բնական գազ: Ըստ դիտարկումների՝ բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալների աճը հիմնականում պայմանավորված է այս տարվա առաջին երկու ամիսների՝ հունվար–փետրվարի խստաշունչ ձմեռով, որը պահպանվեց նաև գարնան առաջին ամսին:

Վիճակագրությանը զուգահեռ, «Փաստ» օրաթերթի թղթակիցը փորձել է բնակիչներից պարզել՝ բնակարանները կապույտ վառելիքով են տաքացնում, թե՝ ոչ:

Նոր Նորքի վարչական շրջանի բնակչուհի Նորա Իվանյանն ասաց, որ երկու տարի է՝ գազով բնակարանը չեն ջեռուցում: Այս տարի էլ տաքանալու են հոսանքի միջոցով:

«Գազը շատ թանկ է, տունն էլ մեծ է, ծախսը շատ է նստում, էլեկտրական սալիկներով ամեն մի սենյակը օրվա ընթացքում մի քիչ ենք տաքացնում, կարողանում ենք խնայողություններ անել»,– պատմեց կինը:

Արմավիրի մարզի Ծիածան համայնքում գազ կա, բայց ոչ բոլորն են դրանից օգտվում: Նրանց խոսքով՝ այս տարի ևս բնակարանները գազով չեն տաքացնի:

Այստեղ գազատար է անցնում, իսկ դրա կողքին աթարի բլուրներ են: Ջեռուցման հարցում նրանց օգնության է հասնում աթարը: Այստեղ նաև անասնապահությամբ են զբաղվում, գոմաղբից ստացած աթարն էլ որպես վառելիք օգտագործում:

«Գազը պատուհանի տակով անցնում է, բայց մենք աթար ենք վառում: Ժողովուրդը սաղ ձմեռ էդ աթարով է տունը տաքացնում»,– ասացին նրանք:

Համայնքի միայն 40%–ն է գազով բնակարանները ջեռուցում, այն էլ մի քանի օրով: Հետո նորից անցնում են աթարին: Բնակիչների մեծ մասը ֆինանսական ծանր վիճակում է: Գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար բանկերից վերցրած գումարները դեռ պարտք են: Մշտական աշխատանք ունեցողների թիվը շատ քիչ է: Ապրուստի միջոցն այստեղ գյուղատնտեսությունից և արտագնա աշխատանքից է գոյանում: Փայտ ու հոսանք էլ շատերը օգտագործելու հնարավորություն չունեն:

«Գազը, էլեկտրաէներգիան շատ թանկ է: Չենք կարող գազով տուն տաքացնել, ամսական ավելի քան 60 հազար դրամ կարժենա, նման ճոխություն թույլ տալ չենք կարող: Ինչո՞վ վառենք, գոնե կանաչին չի վաճառվում, որ գազի փողը կարողանանք տալ»,– նշեցին մեր զրուցակիցները:

Ջեռուցման խնդիրները չեն տարբերվում նաև Արարատի մարզում: Այստեղ համայնքների մեծ մասը ևս գազաֆիկացված է, բայց բնակիչները հույսեր դրա հետ չեն կապում:

«Այգում ծառեր կան, դա ենք կտրել ու մի քիչ էլ փայտ ենք առել, որ կարողանանք յոլա գնալ: Տանը մշտական աշխատանք ունեցող չկա, որ ես գազ վառեմ, չեմ կարող ամեն ամսվա գումարը վճարել»,– ասաց Դիմիտրով համայնքի բնակչուհին:

Բնակիչները դժգոհեցին, որ ցածր եկամուտներով հազիվ կարողանում են սննդամթերքի հարցը լուծել, ուր մնաց՝ ջեռուցման:

 

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում