Միլիոնների առկայության դեպքում «բուդկա» Մոսկվիչ է վարում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ոստիկանության պետի ավագ ռեֆերենտ Սուսաննա Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Գասպարյանը հայտարարագրել է հինգ անուն անշարժ գույք, որից երկուսը բնակարան և մեկական հողամաս, առանձնատուն և հասարակական նշանակության շինություն: Որպես շարժական գույք է հայտարարագրել բեռնաուղևորատար ավտոմեքենա՝ «IZH 2715» մակնիշի: Վերջինս շատերիս ծանոթ հացի տեղափոխման նպատակով օգտագործվող ավտոմեքենաներից է:
Դրամական միջոցները պաշտոնում վերանշանակվելու օրվա դրությամբ փոքր թիվ չեն կազմել, այն է՝ 30 միլիոն դրամ, 18 հազար ամերիկյան դոլար ու 24 հազար եվրո: Եկամուտներ նույնպես հայտարարագրել է, որոնք կազմել են 1 միլիոն 703 հազար դրամ և որի համար աղբյուր է ծառայել աշխատավարձը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում