Տեսանյութ. Տանիքներ մագլցող չինացին տեսագրել է սեփական մահը՝ 18մ բարձրության վրա ձգումներ անելիս (Անչափահասների ու թույլ նյարդեր ունեցողների մուտքը ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է)
26-ամյա Վու Յոնգնինգը տեսագրել է սեփական մահն այն պահին, երբ ձգումներ է կատարել 18մ բարձրությամբ շենքի տանիքին։ Համացանցում աստղ դարձած երիտասարդը հայտնի էր որպես Չինաստանի առաջին «ռուֆթոփեր», ինչը թարգմանաբար նշանակում է «տանիքների վրա մագլցող»։
Ահասարսուռ տեսանյութում երևում է, թե ինչպես երիտասարդը չի կարողանում տանիք բարձրանալ շենքից կախված ձգումներ անելուց հետո։ Անհաջող փորձից հետո նրա ձեռքերը թուլանում են։ Դեպքից րոպեներ անց շենքի մաքրության բաժնի աշխատակիցներից մեկը նկատում է նրա մարմինը։
Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, դեպքը տեսագրվել է հենց Վուի տեղադրած տեսախցիկով, որի օգնությամբ նա վիդեոներ էր նկարահանում իր անձնական էջերի համար։
Սա երիտասարդի առաջին նման արաքը չէ. Վուն արդեն երկար ժամանակ է՝ բավականին մեծ գումարներ էր վաստակում նման հնարքներ կատարելով։ Իր հնարքները նա հեռարձակում էր սոցցանցերում, իսկ այն հետևորդները, ովքեր հավանում էին նրա գործունեությունն ու խիզախությունը, վիրտուալ որևէ արժույթով վարձատրում էին երիտասարդին։