Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
uncategorized

Հաղթանակ Շահումյան. «Բռնությունն այն է, որ կինը մի քանի կոպեկ աշխատելու համար ստիպված մտնում է զզվելի մեկի գիրկը, միայն թե փող աշխատի» . «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ճանաչված գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը դեմ է «Ընտանեկան բռնության» մասին օրենքի ընդունմանը, քանի որ, իր կարծիքով, բռնությունների կանխարգելման համար արդեն իսկ կա և գործում է Քրեական օրենսգիրքը, որը նախատեսված է ցանկացած տեսակի բռնություն կանխարգելելու կամ դատապարտելու համար:

«Եթե ընտանիքի համար առանձին օրենք է ընդունվում, ապա յուրաքանչյուր ասպարեզ կցանկանա իր համար առանձին օրենք ընդունել՝ նկարիչներն իրենց համար, երաժիշտներն իրենց համար, այլ ոլորտներ իրենց համար և այլն: Բայց պետք չէ մոռանալ, որ մեր ժողովուրդն ի սկզբանե ներքին օրենքներ ունի, որոնք և պահպանել են մեր ընտանիքի հասկացողությունը: Բացի այդ, հայկական ընտանիքը մշտապես եղել է մեր ազգի ինքնության պահպանման ամենակարևոր օղակը: Եվ չունենալով պետականություն` մեր ազգն իր գոյությունը պահպանել է մեր ընտանիքների շնորհիվ»,– ասաց Հ. Շահումյանը:

Նա հիշեցրեց նաև, որ նախորդ դարի 70–80–ական թվականներին սովետական միջավայրում առանձին քննարկման, ուսումնասիրության և լավագույն օրինակ բերվում էր հայկական ընտանիքի օրինակը: Եվ այսօր, երբ ընտանիքի մասին օրենքն առանձնացվում է ընդհանուրից, նրա կարծիքով պատճառն այն է, որ անհայտ մարդիկ են սկսել մեզ թելադրել, թե ինչ պետք է մենք անենք:

«Մենք հազար ու մի խնդիր ունենք, և հանկարծ ընտանիքի մասին մտահոգությունն է՞ր ամենակարևորը: Եթե մտահոգվում են, ապա առաջին հերթին պետք է սոցիալական վիճակը բարելավելու մասին մտածեն: Այսօր մեր ավանդական հայկական ընտանիքի հիմնական խնդիրը մեծի ու փոքրի փոխհարաբերություններն են, որը խախտվել է: Դրա պատճառն էլ այն է, որ հայրը շատ դեպքերում չի կարողանում ապահովել իր ընտանիքին և դրա պատճառով ինքն արժեզրկվում է: Եվ եթե իսկապես մտածում են ընտանիքի մասին, պետք է առաջին հերթին ամեն ինչ անեին, որ ընտանիքներն ապահով ապրեին, որ հայրը, մայրը, երեխաներն իրենց տեղում լինեին և հարգվեին» ասաց Հ. Շահումյանը:

Գեղանկարիչն ընդգծեց նաև, որ հայ ժողովուրդը միշտ էլ առանձնահատուկ ուշադիր է եղել երեխաների նկատմամբ: Գյուղաբնակների հետ իր բազմաթիվ շփումների ժամանակ տեսել ու համոզվել է, թե նույնիսկ կիսագրագետ ու կոպիտ նիստ ու կացով մարդիկ ինչքան ուշադիր են իրենց կանանց և ընտանիքի անդամների նկատմամբ:

«Եվ դա առանձին թիրախ սարքելը նշանակում է մենք քիթներս խոթում և միջամտում ենք ընտանիքների փոխհարաբերությունների մեջ և խաթարում ենք այդ հարաբերությունները: Ես դրանից լավ բան չեմ սպասում»,– ասաց Հ. Շահումյանը:

Նրա համար հասկանալի չէ նաև, թե ինչ բռնության մասին է խոսքը, երբ ծնողը 5–րդ դասարանի իր երեխային ասում է՝ «մի՛ ծխի»: Եվ դա ինչպե՞ս կարող է որպես բռնություն կամ առավել ևս հոգեբանական բռնություն ընկալվել: Հ. Շահումյանի կարծիքով իրականում հոգեբանական բռնությունները ծնվում են սոցիալական վիճակից, որի համար ոչ թե օրենք է հարկավոր ընդունել, այլ աշխատատեղեր է հարկավոր ստեղծել:

«Դրա համար պետք է պայմաններ ստեղծվեն, որ ընտանիքի տղամարդը կարողանա իր քրտինքով գումար վաստակի, որպեսզի կարողանա իր ընտանիքն արժանապատիվ ձևով պահի, ոչ թե փողոցներում գումար մուրա: Դա է հոգեբանական բռնությունը, ոչ թե մարդկային հարաբերությունները: Այս ամենն աչքաթող ենք անում և ուզում ենք, որ ընտանիքում ամեն ինչ լավ լինի՞: Իհարկե, նաև անախորժություններ էլ կլինեն, բայց դա արդեն ընտանիքի ներքին գործն է: Ինձ դուր չի գալիս, երբ նուրբ հարցերի մասին բարձրաձայն են խոսում, էլ չեմ ասում՝ հեռուստացույցով: Սերը, և ընտանեկան հարաբերությունները, և մարդու ներքին աշխարհը փակ միջավայր են, և չի կարելի դրանք քչփորել, էժանացնել և դարձնել քննարկման թեմա»,– համոզված է Հ. Շահումյանը:

Նրա կարծիքով նոր օրենքը կոռուպցիայի նոր հարթակ է ձևավորելու: Ինչ վերաբերում է ուրիշ ազգերից սովորելուն, ապա, նրա կարծիքով, ոչ թե մենք պետք է ուրիշներից սովորենք, այլ՝ ուրիշները մեզնից:

«Ես շատ եմ եղել Ֆրանսիայում և շատ լավ գիտեմ, իրենց ձևապաշտական, արտաքինից քաղաքակիրթ պահվածքի էությունը: Եվ եթե նրանք նման կերպ են իրենց պահում, ապա դա դեռ չի նշանակում, որ իրենք իրենց կանանց ավելի շատ են սիրում, քան՝ մենք: Եվ իրականում բռնությունն այն է, որ կինը չցանկանալով, մի քանի կոպեկ աշխատելու համար ստիպված գնում ու մտնում է զզվելի մեկի գիրկը, միայն թե փող աշխատի: Այնպես որ, այս օրենքը մեզ ոչինչ էլ չի տալու, այլ ընդամենը խաթարելու է մեր հայկական ավանդական ընտանիքի արմատները, իսկ հայկական ընտանիքները կսկսեն քայքայվել դրա պատճառով»,– ասաց Հ. Շահումյանը:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում