Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
uncategorized

ՄԻԵԴ վճիռը կատարելու քաղաքական ճնշման մեխանիզմներն աշխատելու են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս Եվրոպայի խորհուրդը Ադրբեջանին պաշտոնապես տեղեկացրել էր անդամակցության հնարավոր կասեցման մասին: Գործընթացը կապված է «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի չկատարման հետ։ Ավելի ուշ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանին տեղեկացրել էր իրավական գործընթաց սկսելու մտադրության մասին՝ «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճիռը չկատարելու առնչությամբ: Հավելենք, որ Ադրբեջանի իշխանություններին մինչև նոյեմբերի 29–ը ժամանակ էր տրված ընդդիմադիր քաղաքական գործչին ազատ արձակելու համար: Ադրբեջանը, սակայն, մինչ օրս շարունակում է չկատարել ՄԻԵԴ վճիռը:

Փաստաբան Արա Ղազարյանի խոսքով, նման վարույթ առաջին անգամ է կիրառվում:

«Այսինքն՝ առաջին անգամ է, որ պետության դեմ դատական գործ է հարուցվում վճիռը չկատարելու համար: Ադրբեջանը ձևականորեն չի հրաժարվում վճիռը կատարելուց: Ուղղակի ասում է՝ որպեսզի կարողանամ վճիռը կատարել, պետք է օրենքս փոխեմ: Օրենքը փոխում են, բայց օրենքը փոխելու գործընթացն արդեն բավականին երկար է տևում: Արդեն Քրեական օրենսգրքի երկու ընթերցում է եղել Ադրբեջանի ազգային ժողովում: Շուտով երրորդ ընթերցումը կլինի, օրենքը կընդունեն, ուժի մեջ կմտնի, կկիրառեն ու նոր ազատ կարձակեն Իլգար Մամեդովին»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Արա Ղազարյանը՝ միաժամանակ հավելելով, որ այս ձևական մոտեցումը շատ պետությունների մոտ է ընդունված:

«Սովորաբար ՄԻԵԴ–ի վճիռը չկատարելու համար երկրներն ինչ–որ երկար պրոցես են սկսում, որն իրականում ձևական է: Այսինքն՝ ինչքան հնարավոր է, փորձում են ձգել ՄԻԵԴ վճիռները չկատարելու ժամկետը, որ, օրինակ, անձին երկար պահեն կալանքի տակ: Բոլոր պետություններն էլ այսպես թե այնպես նման միտում դրսևորում են: Չմոռանանք, Հայաստանն էլ, իհարկե, չեմ ասում ՄԻԵԴ վճիռը չկատարելու, բայց սահմանադրական բարեփոխումներ չկատարելու համար դեղին քարտ էր ստացել: Իրավիճակը հասել էր նրան, որ գրեթե արդեն կարմիր քարտ պետք է ցույց տային, բայց վերջին պահին Հայաստանը կատարեց Եվրոպայի խորհրդի պահանջը»,– նշեց փաստաբանը:

Հարցին, թե այնուամենայնիվ, Ադրբեջանի շուրջ սկսած գործընթացը կհանգեցնի՞ այդ երկրի անդամակցության դադարեցմանը Եվրոպայի խորհրդին, Արա Ղազարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ հարցը դրան չի հասնի: Ամենավերջին պահին Ադրբեջանը կկատարի պահանջը:

Այնուամենայնիվ, հստակ ժամկետներ կան, և գնալով ռեսուրսներն այդ առումով սպառվում են:

Հիմա արդեն քիչ ժամանակ է մնացել: Որքան հիշում եմ, վերոնշյալ նոր օրենքը դեկտեմբերին կընդունվի: Հիշենք նաև, որ ԵԽ–ն Ռուսաստանի անդամակցությունն էլ ոչ թե դադարեցրեց, այլ մեկ տարով սառեցրեց: Մեծ հաշվով՝ Եվրոպայի խորհրդի կատարողական մեխանիզմները բավականին խիստ են, բայց երբեմն դրանք երկար են տևում, որովհետև, ի վերջո, քաղաքականության երկխոսության և կոմպրոմիսների արդյունքում են որոշումներ կայացվում: Ի վերջո, այսպես թե այնպես, բոլոր պետություններն էլ վճիռները կատարում են: Ամբողջ հարցն այն է, թե ի՞նչ գնով: Այսինքն՝ վճիռը կատարելու կամ չկատարելու հանգամանքը քաղաքացու վրա ի՞նչ է արժենում: Ադրբեջանը, փաստորեն, 2014 թ.–ից մինչև հիմա ձգձգում է քաղաքացուն ազատ արձակելու պահանջը: Բայց վերջիվերջո քաղաքական ճնշման մեխանիզմներն աշխատելու են և վճիռը կատարվելու է»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում