Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
uncategorized

Թրամփի հայտարարության հետևանքները վտանգավոր են և անկանխատեսելի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք: Տարբեր պետությունների ղեկավարներն իրենց քննադատական դիրքորոշումն են հայտնել Դ. Թրամփի որոշման վերաբերյալ: Նրանք ընդգծել են, որ որոշումը կարող է սադրել իսրայելա–պաղեստինական խաղաղ բանակցային գործընթացը:

Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով, ԱՄՆ նախագահի նման որոշումը միանշանակ որևէ դրական արդյունքի չի կարող հանգեցնել:

«Իսկ հնարավոր հետևանքները վտանգավոր են և բավականին անկանխատեսելի: Այսինքն՝ ակնհայտ է, որ որոշակի ապակայունացման դրսևորումների ականատես կլինենք: Իսկ դրանք բողոքի ցույցեր, ապստամբություններ, ԱՄՆ–ի և Իսրայելի դիվանագիտական հաստատությունների դեմ լոկալ հարձակումներ կլինեն, թե ավելի լայնամասշտաբ գործողություններ, դժվար է կանխատեսել: Բայց ակնհայտ է, որ Դոնալդ Թրամփի այդ հայտարարությամբ հավելյալ լարվածություն է առաջանում առանց այն էլ անկայուն Մերձավոր Արևելքում: Կարծում եմ, որ առհասարակ մերձավորարևելյան մակարդակում, այսինքն՝ արաբական, մուսուլմանական երկրների և ԱՄՆ–ի հարաբերություններում բոլոր գործընթացները կընթանան դիվանագիտական և հռետորաբանության հարթության մեջ: Այս տեսանկյունից ևս կանխատեսելի է, որ նշված երկու հարթություններում որոշակի լարվածություն կլինի, ինչը որևէ դրական իրողության չի կարող հանգեցնել»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Արմեն Պետրոսյանը:

Արաբագետը շեշտեց, որ նման քայլով ԱՄՆ–ը հերթական անգամ ոչ միայն հավելյալ լարվածություն առաջացրեց մերձավորարևելյան տարածաշրջանում, այլև որպես արտատարածաշրջանային առանցքային դերակատար և պաղեստինա–իսրայելական հակամարտության գլխավոր միջնորդ, էականորեն վնասեց սեփական հեղինակությունը:

Արմեն Պետրոսյանն ընդգծեց, որ պաղեստինա–իսրայելական հակամարտության կարգավորմամբ զբաղվող «Մերձավորարևելյան քառյակ»–ում կարևորագույն դերակատարներից մեկն ԱՄՆ–ն է եղել:

Դիտարկմանը, թե ԱՄՆ–ը տարիներ շարունակ հաշտարարի դեր է կատարել և հարցին, թե ի՞նչ գործոններ կարող էին նպաստել ԱՄՆ–ի այդ քաղաքականության փոփոխությանը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բավականին բարդ հարց է: Կարծում եմ՝ որոշումը կայացվել է ԱՄՆ–ի մերձարևելյան քաղաքականության պատասխանատու շատ նեղ խմբի կողմից: Համոզված եմ, որ, այնուամենայնիվ, Դ. Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության ոչ բոլոր շրջանակներն են կողմ եղել նման որոշմանը: Բացի այդ, որպես որոշման հիմնական դրդապատճառ, կարելի է դիտարկել նաև Դ. Թրամփի հայտնի քաղաքական գիծը, որի հիմնական նպատակը նախորդ վարչակազմերի մոտեցումներից տարբերվելն է թե՛ ԱՄՆ–ի ներքին, թե՛ նաև արտաքին կարևորագույն խնդիրների հետ կապված մոտեցումներում»:

Արաբագետի կարծիքով, որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև հրեական լոբբինգը:

«Համոզված եմ, որ այստեղ մեծ դերակատարություն է ունեցել Դոնալդ Թրամփի վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականության պատասխանատու Ջարեդ Քուշները: Ինչպես հայտնի է, այս գործիչն ակնհայտ պրոիսրայելական դիրքորոշում ունի: Առհասարակ մերձավորարևելյան քաղաքականությամբ զբաղվող Թրամփի թիմում բավականին մեծ թիվ են կազմում պրոիսրայելական դիրքորոշում ունեցող գործիչները»,–եզրափակեց Արմեն Պետրոսյանը:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում