Մելքոնյանի գործերը աջ են. դրամական միջոցներն աճել են. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ–ՀԳՎ պետ Ստեփան Մելքոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2016 թ. տարեկան հայտարարագիրը:
Մելքոնյանը նախորդ տարվա իր տարեկան հայտարարագրում որևէ գույք չի հայտարարագրել: Փոխարենը ունեցել է փոխառություններ. տարեսկզբին դրանք կազմել են 1 միլիոն 200 հազար դրամ, այնուհետև տարվա ընթացքում կրկնապատկվել և տարվա կեսին կազմել 2 միլիոն 400 հազար դրամ: Արդեն 2016 թ. վերջին այս բոլոր փոխառությունները վերադարձվել են նրան:
Դրամական միջոցները նախորդ տարի բավական ավելացել են, եթե տարեսկզբին նա ունեցել է 12 հազար եվրո, ապա արդեն տարեվերջին՝ 14 հազար եվրո ու 8 հազար ամերիկյան դոլար: Տարեկան եկամուտները կազմել են 12 միլիոն 113 հազար դրամ ու ստացվել երկու տարբեր աշխատավարձերից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում