Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System
uncategorized

Քնարիկ Հովհաննիսյան. «Մայրաքաղաքի խմելու ջրի ներքին ցանցը սոսկալի վիճակում է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել: Փոփոխություններն արդեն օրենքի ուժ են ստացել: Մասնավորապես ջրահեռացման, կեղտաջրերի հեռացման և կեղտաջրերի մաքրման վերաբերյալ են փոփոխություններ կատարվել:

Այն ուղղված է ջրահեռացման ոլորտում ներդրումների խթանմանը հատկապես միասնական օպերատորի տարածքից դուրս` գյուղական բնակավայրերի ջրահեռացումը բարելավելու տեսանկյունից:

Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կատարված փոփոխությունները բավարար չեն: Ըստ նրա՝ ջրային օրենսգիրքը վերանայման կարիք ունի, քանի որ խմելու և ոռոգման ջրի համակարգն անմխիթար վիճակում է գտնվում: Խմելու ջրի ցանցը մաշված է՝ սոսկալի վիճակում է հատկապես մայրաքաղաքի խմելու ջրի ներքին ցանցը:

«Մենք ջրի մեծ կորուստներ ենք ունենում՝ 70–75%–ը կորչում է: Խողովակները, փականներն անմխիթար վիճակում են: Ծակ խողովակների պատճառով ջրի արտահոսք է տեղի ունենում»,– ասաց նա:

Մասնագետի խոսքով՝ նույն բարձիթողի վիճակում է նաև ոռոգման ջրի համակարգը: Արարատյան դաշտի գրունտային ջրերը մեծ անկում ունեն: Պաշտոնական տվյալներով՝ ջրի ծավալը 5 մետրով նվազել է: Քնարիկ Հովհաննիսյանի համոզմամբ՝ 20 մետրի է հասնում:

«Գրունտային ջրերը ոռոգման նպատակով են օգտագործվում, իսկ այն անընդհատ իջնում է: Արարատյան դաշտի բնակչությունն այդ ջրերն օգտագործում է ոչ միայն ոռոգման համար, այլև՝ տնտեսությունում: Խմելու համար դրանք վտանգավոր չեն, բայց այդտեղ բարձր կոշտություն կա: Խմում են և առողջության հետ կապված խնդիրներ չունեն»,– ասաց նա:

Ոռոգման ջրի ցանցն էլ քարուքանդ եղած է, ինչի պատճառով մեծ քանակությամբ հողեր չեն ոռոգվում:

«Մեր հողերի մեծ մասը չի մշակվում: Դրանք անցնում են տափաստանային վիճակի: Հողը փոշիանում է: Խնդիրը շատ լուրջ է»,– շեշտեց Հովհաննիսյանը:

Ջրահեռացման համակարգում էլ մասնագետը մի շարք խնդիրներ է մատնանշում: Նրա խոսքով՝ ջրահեռացում տեղի է ունենում, բայց կեղտաջրերը չեն մաքրվում:

«Ջրի սակագնի մեջ մտնում է նաև ջրամաքրման ծառայության գումարը: Ջուրը չի մաքրվում՝ միայն մեխանիկական մաքրում է տեղի ունենում: Մասիսի շրջանում բազմաբնակարանային շենքերի կոյուղին լցվում է դրենաժային համակարգը: Այդ համակարգն աղտոտված է կեղտաջրերով: Ես տեսել եմ, որ Մասիս գյուղում մարդիկ կոյուղու ջրով են հողամասը ոռոգում»,– ներկայացրեց Քնարիկ Հովհաննիսյանը:

Ջրաբանի խոսքով՝ այս խնդիրները շտապ լուծման կարիք ունեն, բայց ղեկավարությունը լուծում չի տալիս, ասելով՝ «փող չունենք՝ «քյասիբ» ենք»:

«Այստեղ նաև կառավարման խնդիր կա: Այն կարող է շատ բաներ փոխել: Սխալ կառավարումը բերում է նրան, որ մենք ոռոգման ջուրը չենք կարող հասցնել գյուղացիներին: Ջրօգտագործողների ընկերությունները իսկական վիշապներ են՝ ջրի վրա նստած: Հարստանում և հարստացնում են այն մարդկանց, ում իրենք ենթակա են»,– շեշտեց նա:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում