Չորս անշարժ գույք և 20 միլիոն դրամ. կադաստրի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Եգանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Եգանյանի սեփականությունն է համարվում չորս անշարժ գույք՝ մեկ բնակարան և երեք հողամաս: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 20 միլիոն դրամ, իսկ տարեսկզբից մինչ այդ օրն ընկած ժամանակահատվածում՝ հունվար–հուլիս ամիսներին, ստացած եկամուտները կազմել են 2 միլիոն 865 հազար դրամ և գոյացել աշխատավարձից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում