Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում գրանցվել են բացառիկ բարձր ջերմաստիճաններ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Ուզբեկստան
Բուզաուբայ՝ +48.7°C
Ուչկուդուկ՝ նվազագույն՝ +34.1°C, առավելագույն՝ +47.3°C
Ղրղզստան
Ջանի Ջեր՝ +43.7°C
Երկրի դիտարկումների պատմության ամենաշոգ օրը։
Տալաս (1200 մ բարձրություն)՝ +40.1°C
Ղազախստան
Արիս՝ +46.6°C
Բականաս՝ +43.4°C
Հատկանշական է, որ 51° հյուսիսային լայնության շրջանում օդի ջերմաստիճանը հասել է +46°C, իսկ Բալխաշում (47° հս. լ.) նվազագույն գիշերային ջերմաստիճանը կազմել է +28.5°C, ինչը վկայում է նաև անսովոր տաք գիշերների մասին։
Թուրքմենստան +47.8°C
Տաջիկստան +45.0°C
Այս տվյալները վկայում են, որ Կենտրոնական Ասիան գտնվում է բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ, որտեղ ոչ միայն ցերեկային առավելագույն, այլև գիշերային նվազագույն ջերմաստիճաններն են մնում անսովոր բարձր։
Հետևեք մեզ՝ այստեղ