Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Politics

Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո բռնաճնշումներն էլ ավելի լայն թափ են ստացել, ակնհայտ իրողություն է: Մեր մեջ ասած՝ ընտրություններից առաջ էլ այդ առումով առանձնապես մի բարվոք վիճակ չէր, հիմա՝ առավել ևս: Այդ խորապատկերում, մանավանդ տասնյակ ու տասնյակ քաղաքական բանտարկյալների, քաղաքական դրդապատճառներով հետապնդվողների առկայության պայմաններում ինքնին ենթադրելի էր, որ ծագել է քաղհետապնդվողների իրավունքների պաշտպանության որևէ կառույց ձևավորելու անհրաժեշտություն:

Դա ինքնին նախանշվող քայլ է. ցանկացած ազդեցություն հարուցում է հակազդեցություն: Եվ, եթե երկրում իշխանությունների կողմից իրականացվում են լայնածավալ բռնաճնշումներ, ապա հանրային իքնապաշտպանության մղումը բերում է այդ ճնշումներին կազմակերպված դիմակայելու անհրաժեշտության:

Օրերս ազդարարվեց, որ ձևավորվել է «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» (հետագա շարադրանքում կարճ կնշենք՝ հանձնաժողով), որի նախաձեռնողները նախօրեին հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Հարկավ, նման մի կառույցի ձևավորումը, ինչպես վերը ակնարկեցինք, վաղուց հասունացած անհրաժեշտություն էր: Ողջունելի է, որ հանձնաժողովում ընդգրկված են ինչպես մարդու իրավունքների պաշտպանության առումով դրականորեն դրսևորված ու հանրությանը հայտնի գործիչներ, այնպես էլ՝ ընդդիմադիր, հասարակական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ: Մասնավորապես, հանձնաժողովի նախաձեռնողներն են ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, քաղաքագետ, իրավապաշտպան Մայա Բարխուդարյանը, քաղաքագետներ Երվանդ Բոզոյանը և Ստեփան Դանիել յանը, իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Մկրտչյանը, փաստաբաններ Զարուհի Փոստանջյանը և Սերգեյ Սարգսյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը, «Թուխմանուկ» ՀԿ նախագահ Մարիամ Չախոյանը:

Իսկապես էլ, դժվար չէ հավաստիանալ, որ նախաձեռնողների «կորիզը» հանրային ու քաղաքական լայն ներկապնակ է կազմում:

Ի լրումն այժմ Հայաստանում ծավալվող բռնաճնշումների, որոնք առնչվում են մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքների մեծ խմբի, լինի դա խոսքի, թե սեփականության իրավունքը, կա ևս մեկ կարևոր իրողություն, որը հանգեցնում էր նման մի կառույցի ստեղծման անհրաժեշտության: Տեսեք. նախքան 2018 թվականը Հայաստանում կային մի ամբողջ շարք իրավապաշտպան ՀԿ-ներ (հիմնականում՝ օտարերկրյա դրամաշնորհների հաշվին գործող), որոնց ակտիվությունը իշխանություններին ստիպում էր շատ ավելի զուսպ և ուշադիր լինել նման դրսևորումներում: Սակայն փաստ է, որ 2018-ից հետո այդ ՀԿ-ները գրեթե ամբողջ կազմով (լավ, թող 1-2 բացառություն լինի) դարձան փաշինյանական իշխանության շահառուներ, համալրեցին իշխանության շահերն սպասարկողների շարքերը, կա՛մ պարզապես լքեցին դաշտը, կա՛մ էլ, եթե երբեմն ինչ-որ ակտիվություն դրսևորում էլ են, ապա բացառապես իշխանության խոսույթին ձայնակցելու համար: Ըստ էության, մարդու իրավունքների պաշտպանության դաշտում գոյացավ վակուում: Իսկ նման իրավիճակը նպաստում է, որ իշխանություններն իրենց լիարժեք ազատ զգան՝ բռնաճնշումների համար, առավել ևս, որ ի սկզբանե տրամադրված են դրան:

Արժե նկատել, որ խմբային նախաձեռնությամբ ձևավորվել էր «Հինգ իրավապաշտպաններ» խումբը, բայց ակնհայտ է, որ դա անբավարար էր: Ի դեպ, կարծում ենք (կամ հույս ունենք)՝ նոր ձևավորված հանձնաժողովն ու «Հինգ իրավապաշտպանները» արդյունավետ համագործակցության եզրեր կգտնեն:

Մյուս կողմից՝ ազնվորեն պետք է նշել, որ ՀՀ բոլոր իշխանությունների պայմաններում էլ եղել են անձինք, որոնց վերաբերյալ գործածվել է «քաղբանտարկյալ» բնորոշումը: Եղել են նաև զանգվածային բնույթի դրսևորումներ, որոնց հաջորդել են ձերբակալություններ, կալանավորումներ: Եղել է: Բայց այն ամենը, ինչ կատարվում է 2018 թվականից հետո, առավել ևս՝ վերջին 2 տարիներին, ու էլ առավել ևս՝ ա՛յս տարի, իսկապես էլ աննախադեպ է: Անցյալ տարին, օրինակ՝ աննախադեպ էր Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականության դեմ իշխանության նախաձեռնած հալածանքների առումով: Նման բան եղել է թերևս միայն ստալինյան ռեպրեսիաների ժամանակ:

Իսկ «նախընտրական» 2025-26-ը քաղաքական բռնաճնշումների ու հալածանքների առումով արդեն կարելի է սևով նշել երկրի ժամանակակից պատմության էջերում:

Ոչ թե պարզապես հետապնդում են իշխանության մեկ կամ երկու ընդդիմախոսի, ոչ թե որևէ ընդդիմադիր գործչի են թիրախավորում, այլ համակարգված հետապնդվում են բոլոր այն ուժերը և այդ ուժերի բոլոր ներկայացուցիչները, որոնք կարող են լինել կամ իշխանության կողմից ընկալվում են որպես դիմադրության օջախ:

Իշխանությունը բացեիբաց հայտարարում է, որ նպատակ ունի ոչնչացնել, վերացնել ընդդիմադիր ուժերին: Իշխանության ղեկավարը բացեիբաց հայտարարել է, որ ցանկանում է «սպանել» ընդդիմադիր լիդերներին: Դա փորձում են հրամցնել որպես «կրքոտ հռետորություն», որպես «քաղաքական կարծիք» կամ այլ «մեղմող» փաթեթավորմամբ, բայց սպանելու, ոչնչացնելու մասին հրապարակավ հնչեցված սպառնալիքի էությունը դրանից չի փոխվում: Ռեպրեսիաները կրում են համատարած և ընդհանուր բնույթ: Ու դա վերաբերում է ընդդիմադիր ուժերի ոչ միայն լիդերներին, ոչ միայն երկրորդ-երրորդ շարքի գործիչներին, ոչ միայն պարզ կուսակցականներին, այլև նրանց հետ որևէ կապ ունեցող ազգականներին, հարազատներին: Ավելին, վերջերս արձանագրվեց խայտառակ փաստ, երբ բարձրակարգ մանկաբարձ-գինեկոլոգին ռեպրեսիայի ենթարկեցին՝ զրկելով աշխատանքից, քանի որ նա… «թթու խոսք» էր ասել իր թևից քաշքշող Նիկոլ Փաշինյանին:

Հայաստանում չկա որևէ ծանրակշիռ ընդդիմադիր ուժ, որի առաջնորդը կա՛մ կալանքի տակ չլինի, կա՛մ ազատությունը սահմանափակված չլինի, կա՛մ դատական պրոցեսի մեջ չլինի: Գրեթե չկա որևէ նկատելի ընդդիմադիր քաղաքական ուժ, որի կազմից քաղաքական բանտարկյալ չլինի: Այլ կերպ ասած՝ ռեպրեսիաները հասել են արդյունաբերական մասշտաբների:

Ու նկատի չունենք այն, որ իշխանության կամայականությունների հետևանքով արդեն նաև արդյունաբերական ընկերությունների բազմաթիվ աշխատողներ էլ են տուժում՝ քաղաքական պատճառներով, այլ բռնաճնշումներն իսկապես էլ արդյունաբերական, կոնվեյերային մասշտաբներ են ստացել:

Իշխանությունը գործում է հետևյալ մոտեցմամբ. ինքն ունի ամեն ինչի իրավունք, մնացած բոլորը չունեն ոչ մի իրավունք: Այդպես են ձևավորվում բռնատիրական ռեժիմները: Դրան պետք է դիմակայել: Եվ այդ առումով նշված հանձնաժողովի ձևավորումը գուցե կարող է փոքր քայլ թվալ: Բայց նախ՝ դա այնուամենայնիվ քայլ է, երկրորդ՝ ցանկացած ճանապարհ սկսվում է փոքր քայլերից, երրորդ՝ դա ավելի ընկալելի է, քան ընդհանրապես ոչինչ չանելը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում