Սաակաշվիլուն հեռացրել են կտուրից ու ձերբակալել. նա մեղադրվում է պետական հեղաշրջման փորձի համար (ուղիղ հեռարձակում, թարմացվում է)
12:12
Այս պահին մեծ թվով քաղաքացիներ են հավաքված շենքի բակում, նրանց և ուժայինների միջև քաշքշուք է:
12:22
Ինչպես հաղորդում է ria.ru-ն՝ Միխեիլ Սաակաշվիլիին հետ են քաշել կտուրից, որտեղից նա սպառնում էր ցած նետվել և հավանաբար նրան հետ են քաշել ուժայինները:
12:26
tvzvezda.ru-ի փոխանցմամբ՝ Սաակաշվիլուն ձերբակալել են Ուկրաինայի անվտանգության աշխատակիցները:
12:48
Միխեիլ Սաակաշվիլին մեղադրվում է Ուկրաինայում պետական հեղաշրջում իրականացնելու փորձի համար, հաղորդում է rbc.ru-ն՝ քաղաքական գործչի փաստաբան Պավել Բոգոմազովի հայտարարությանը հղում անելով:
Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին, երբ ուժայիններն այցելել են նրա բնակարան՝ խուզարկության նպատակով, բարձրացել է 8-հարկանի բնակելի շենքի կտուր ու այժմ սպառնում է այնտեղից ցած նետվել. հաղորդում է ria.ru-ն՝ ուկրաինական լրատվամիջոցներին հղումով: «Այժմ Սաակաշվիլին գտնվում է կտուրում ու բանակցում է իրավապահների հետ: Աղմուկ է լսվում: Քաղաքական գործիչն ասում է, որ եթե իրեն դիպչեն, ապա ցած կնետվի կտուրից: Շենքի մոտ են ժամանել փրկարարներն ու բժիշկները: Նշվում է, որ նրա աշխատակիցներից մեկը հոսպիտալացվել է ձեռքերի և ոտքերի կոտրվածքներով»,- հայտնում է լրատվամիջոցը: Հաղորդվում է նաև, որ Սաակաշվիլիին ձերբակալելու փորձ է արվել:
Ուղիղ հեռարձակմանը հետևեք այստեղ: