Անպայման փորձեք այս բաղադրատոմսով պատրաստվող թխվածքաբլիթները․ Ամեն ինչ շատ պարզ է և համեղ
Այս թխվածքաբլիթը պատրաստվում է 30 րոպեում։ Եթե կարագը սենյակային ջերմաստիճանում է գտնվում, ապա ինձ համար 10 րոպե պահանջվում այն պատրաստելու և 20 րոպե թխելու համար։
Իդեալական տարբերակ անսպասելի հյուրերի համար։
Բաղադրիչներ՝
200 գրամ կարագ,
2 հատ հավի ձու,
¼ թեյի գդալ սոդան հանգցրած քացախով,
1 գրամ շաքար,
ալյուր – որպեսզի խմորը չկպչի ձեռքերին, սակայն մնա փափուկ,
0,5 լիտր խիտ ջեմ։ Ես վերցնում եմ դեղձի կամ սալոր։
Պատրաստման եղանակը՝
Խառնում ենք կարագը+ձուն+սոդան+շաքարը մինչև միատարր զանգված ստանալը։
Շաղ ենք տալիս ալյուրը և հունցում խմոր։
Բաժանում ենք խմորը 4 մասի։
Առաջին երեքը հավասարապես գրտնակում ենք տապակայի վրա։
Իսկ մեկ մասը դնում ենք սառնարանում այնքան ժամանակ մինչև այն անհրաժեշտ չլինի։
Թխած խմորի վրա քսում ենք ջեմ։
Հանում ենք խմորը սառնարանից և քերում ենք այն խոշոր քերիչով ջեմի վրա։
Թխում ենք նախապես տաքացրած ջեռոցում 20 րոպե 180 աստիճանի տակ։
Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը