Կադիրովը վճարել է Իսրայելում հայ տղայի վիրահատության համար
Չեչենական ԶԼՄ-ները հրապարակել են տեղեկություն Խաչատուր Խաչատրյանի վիրահատության համար դրամահավաք արշավի հաջող ավարտի մասին։ Հաղորդվում է, որ Ստավրոպոլի մարզից հայ տղայի համար դրամահավաքը փակել է Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը։
Ինչպես փոխանցում է Armenia.IM պորտալը, ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ սոցցանցերում հայտվեց Խաչատուրի մոր՝ Հասմիկի հուսահատ հարցազրույցը, ով փորձել է անհրաժեշտ չափով գումար հավաքել որդու համար։ Մնացել էր հավաքել 139 հազար դոլար, մի մասը հավաքվել էր որդու օգնության համար համերգի հաշվին։ Կադիրովի օգնականի անսպասելի զանգն անակնկալի է բերել Հասմիկին։
Կադիրովն իրավիճակն իր անձնական վերահսկողության տակ է վերցրել։ Վիրահատությունից հետո Իսրայելից վերդառնալուց հետո Խաչատուրը մոր հետ պետք է կապ հաստատի Կադիրովի հետ, ով պարտավորվել է լիովին իր խնամակալության տակ վերցնել տղային։ Այս մասին գրել է Առաջին լրատվականը: