Valentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը
Նորաձևության հետևորդների շրջանում լուրջ տարաձայնություններ են հասունանում նոր կոշիկների պատճառով: «Valentino Garavani» նորաձևության տան 1100 դոլար արժողությամբ «Open Toe Révélé Suede Pumps 105mm» թավշյա բոկոտնիկներն անհավանական մեծ հանրաճանաչություն են ձեռք բերել բավականին կարճ ժամանակահատվածում։

Դրանք հայտնի են դարձեկ առաջին մեծության այնպիսի աստղերի շնորհիվ, ինչպիսիք են երգչուհի Թայլան և մոդել Հեյլի Բիբերը: Այնուամենայնիվ, սոցիալական կայքերում այս նորույթը հայտնվել է խիստ քննադատության թիրախում. քննադատները պնդում են, որ այս արտասովոր դիզայնը կանացի ոտնաթաթերը վերածում է իսկական խոզի կճղակների:
«Կատարյալ կոշիկներ՝ խռխռալով մինչև տուն վազելու համար»,- հեգնել է օգտատերերից մեկը՝ աղմուկ բարձրացրած նորույթը փորձարկող նյույորքյան բլոգերի տեսանյութի տակ՝ ակնարկելով խոզուկների մասին հայտնի մանկական բանաստեղծությունը:
Այս 10 սանտիմետրանոց բարձրակրունկների «մերկ ոտնաթաթի» էֆեկտն ստացվում է պոլիմերային նուրբ, թափանցիկ փոկի շնորհիվ, որն անցնում է կոշիկի երեսամասով։ Սա ստեղծում է ընդգծված, կարծես «թաքուն հայացքի» տպավորություն։ Բոկոտնիկները զարդարված են հնեցված արատույրի երանգով «VLogo Signature» բրենդային մետաղական լոգոտիպով և թողարկվում են սև, ժանգագույն-շագանակագույն ու ակվամարին երանգներով։
Met Gala-ի և սթրիթսթայլի գլխավոր թրենդը

Այս տարվա մայիսին «Գրեմմի» մրցանակի 24-ամյա դափնեկիր Թայլան Met Gala 2026-ի հայտնի աստիճաններին ներկայացել է հենց այս կոշիկների ակվամարին տարբերակով։ Նա դրանք համադրել էր Ալեսանդրո Միկելեի հեղինակած՝ Valentino-ի հատուկ հավաքածուի հագուստի հետ. բյուրեղներով զարդարված թափանցիկ տոպը վերածվել է վառ բիրուզագույն կիսաշրջազգեստի և ունեցել է բարձր բացվածք, ինչն էլ թույլ է տվել կոշիկներին հայտնվել լուսանկարիչների ուշադրության կենտրոնում։

29-ամյա Հեյլի Բիբերն իր «Rhode» կոսմետիկ ապրանքանիշի գարնանային գովազդային արշավի ժամանակ նույնպես ցուցադրել էր իր գեղեցիկ ոտքերը այս տպավորիչ կոշիկների սև տարբերակով։
«Իսկ ինչի՞ց է կառուցված ձեր տունը՝ ծղոտի՞ց, թե՞ աղյուսից»։
Այնուամենայնիվ, չնայած մեր օրերի գլխավոր «It-girls»-ների պաշտոնական հավանությանը, համացանցի ակտիվիստները շարունակում են անխնա քննադատել նորույթը՝ խոզի կճղակների հետ ունեցած նմանության պատճառով։

«Դրանք խոզուկի կճղակներ են»,- կոշիկների փորձարկման տեսանյութի տակ գրել է քննադատներից մեկը՝ սկիզբ դնելով Միսս Փիգիի և Խոզուկ Պեպայի հետ համեմատությունների մեծ ալիքի։ Շատ օգտատերեր նույնիսկ սկսել են մեկնաբանություններին կցել իրական խոզի ոտքերի լուսանկարներ։
«Սա բառացիորեն ամենատգեղ կոշիկն է, որը ես տեսել եմ իմ կյանքում»,- ասել է մեկ այլ մարդ։
Ավելի կծու լեզու ունեցող օգտատերերն էլ բնավ զուսպ չեն գտնվել արտահայտությունների մեջ. թափանցիկ փոկից երևացող մատները նրանք համեմատել են կանացի անատոմիայի հետ և կոշիկներն անվանել «ֆուտ-տակո»: «Ուղղակի չեմ հավատում, որ այս դիզայնը հասել է արտադրական փուլին և հիմա վաճառվում է»,- տարակուսել են մեկնաբանություններում: