Երևանում ոստիկանները հայտնաբերել են 28-ամյա «սեռական» մոլագարին, ով մեկ տարի իգական սեռի ներկայացուցիչների մոտ բացահայտ ցուցաբերել է անպարկեշտ պահվածք
Shamshyan.com-ը գրում է.
Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ նոյեմբերի 30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Արաբկիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս, Հր. Քոչարի փողոցի թիվ 20 շենքի մոտից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 28-ամյա Տիգրան Ա.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է 2016 թվականի հոկտեմբերից մինչև այս տարվա նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի տարբեր հատվածներում իգական սեռի ներկայացուցիչների մոտ բազմիցս բացահայտ ձեռնաշարժությամբ զբաղվելու մեջ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում