Առողջ խորհուրդներ
Այս խորհուրդներն արժանացել են աշխարհի լավագույն բժիշկների հավանությանը: Փորձեք, և ձեր առողջությունը կլավանա:
1. Ստոմատոլոգները թույլատրում են նախաճաշից հետո ատամները չլվանալ, բայց քնելուց առաջ բերանի խոռոչի հիգիենան պարտադիր է:

2. Ստոմատոլոգին այցելելու լավագույն ժամանակը օրվա երկրորդ կեսն է: Այդ ժամանակ ատամի նյարդերն այնքան էլ զգայուն չեն:

3. Դաշտանից մեկ շաբաթ առաջ և այդ օրերին չարժե այցելել ատամնաբույժին: Այդ օրերին ցավի զգացողությունն ավելի ուժեղ է:

4. Կանացի հիգիենիկ միջադիրները հիանալի միջոց են քթի արնահոսությունը կանգնեցնելու համար:

5. Գլխուղեղը լավ է աշխատում մթնոլորտային բարձր ճնշման օրերին: Երբ մթնոլորտային ճնշումը նվազում է, մտածողությունը դանդաղում է, հիշողությունը՝ վատանում:

6. Դժվար խնդիրները հեշտ են լուծվում պառկած դիրքում: Հետազոտությունները ցույց են տվել, որ հորիզոնական դիրքը լավացնում է գլխուղեղի աշխատանքը:

Նյութը հրապարակման պատրսատեց Past.am-ը: