Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

Սամվել Կարաբեկյան. «Կրթության` մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը փոփոխության կարիք ունի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որակ, մատչելիություն, արդյունավետություն. սրանք կրթության զարգացման առաջնահերթություններն են: Համաձայն «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի»՝ կրթության ոլորտում հիմնական գերակայությունը որակի բարձրացումն է։ Կրթության բարելավման քաղաքականությունը պետք է զուգորդվի մատչելիության և համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներով։
Կրթության և գիտության նախարարությունում «ՀՀ կրթության` մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրի» նախագծի վերաբերյալ հանրային քննարկում է տեղի ունեցել՝ ՀԿ–ների, հիմնադրամների և նախաձեռնությունների, ինչպես նաև կրթության փորձագետների մասնակցությամբ: Ըստ փորձագետների՝ ծրագիրը, սակայն, չի տալիս այն հարցի պատասխանը, թե ինչպես է այդ զարգացումն ապահովվելու:
Կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ծրագիրը թերի է: Այն վերանայման կարիք ունի:
«Բացարձակապես չկա այսօրվա դրությամբ կրթության որակի գնահատման արդյունքները, որոնց հիման վրա կարելի է ներկայացնել խնդիրները կամ նպատակները, և դրանց ուղղությամբ մշակել կրթության զարգացման պետական ծրագիրը: Սա բավական լուրջ բացթողում է»,– ներկայացրեց նա:
Կարաբեկյանը ծրագրում տեղ գտած մի ձևակերպման վրա էլ է ուշադրություն դարձրել:
Այնտեղ, որպես կրթության զարգացման գլխավոր նպատակ նշվում է ազգային շահերին լիարժեք ծառայելը։ Այնինչ, փորձագետի խոսքով, դա ոչ կոնկրետ ձևակերպում է, որը կարող է դառնալ գործիք՝ իշխանական շրջանակների կողմից տարբեր տեսակի քաղաքական շահարկումների համար։
«Կրթական համակարգի գլխավոր խնդիրներից մեկն է ազգային շահին ծառայելը: Ազգային շահ հասկացությունը հստակ չէ, որովհետև այն հասարակության տարբեր հատվածներում տարբեր կերպ է ընկալվում: Մեկը համարում է, որ այս քաղաքականությունն է ավելի համապատասխանում ազգային շահին, մյուսը՝ ոչ: Եվ կրթական համակարգը դարձրել են նման հասկացությանը միտված ծրագիրը, իսկ սա նշանակում է՝ կրթությունը ծառայեցնում են այն ուժին, որը տվյալ պահին իշխանության ղեկին է»,– նկատեց փորձագետը:
Նրա դիտարկմամբ՝ կրթական համակարգի համար շատ կարևոր մի շարք հենքային հասկացություններ ևս բացակայում են:
«Ծրագիրը թերի է և շատ լուրջ վերամշակման կարիք ունի: Ծրագրի գաղափարախոսությունը կամ ամբողջ կառուցվածքը պետք է փոխել: Փիլիսոփայությունն ի սկզբանե լուրջ փոփոխության կարիք ունի»,– կարևորեց Սամվել Կարաբեկյանը:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» մշակվել է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2014–2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը, ՄԱԿ–ի «Փոխակերպենք մեր երկիրը. Մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգը» և «Կրթություն 2030. Դեպի ներառական և արդարացի որակյալ կրթություն ու կրթություն ողջ կյանքի ընթացքում բոլորի համար» հռչակագիրը։

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում