Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

«Եվրոպա» և «ոչ Եվրոպա» հասկացություններ գոյություն չունեն. արևելք–արևմուտք կոնֆլիկտն էլ պետք է փնտրել այլ տեղ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է մշակութաբան Արման Գրիգորյանը

– Պարոն Գրիգորյան, շատերն ասում են, որ ԵՄ–Հայաստան շրջանակային համաձայնագիրն իրագործելով՝ մենք վերադառնում ենք մշակութային, արժեքային առումով մեր պորտալարին: Ձեզ համար էլ է՞ այդպես:

– Նայած, թե ինչը նկատի ունենք: Օրինակ, շատ բան մեզ մոտ պարսկական է, թուրքական է: Եվ ժողովուրդը դա սիրում է:
Բայց ամբողջ հարցն այն է, որ նույն այդ պարսիկները, աֆղանացիները իրենք էլ են Եվրոպա դուրս գալիս: Այսինքն՝ այժմ Եվրոպան այն հին Եվրոպան չէ: Արևելք–արևմուտք կոնֆլիկտն էլ այժմ ուրիշ տեղում է:

Ուստի ասել, որ հայերը եվրոպացիներ են, իսկ աֆղանացիները եվրոպացի չեն, չի կարելի: Աֆղանացիներն էլ են ձգտում Եվրոպա: Կամ հենց նախկին խորհրդային երկրների օրինակով՝ ասել, որ կիրգիզը եվրոպացի չէ, իսկ հայը եվրոպացի է, սխալ է:

– Դե, նկատի ունենք դավանած արժեքային համակարգը:

– Այստեղ խոսքը քաղաքական համակարգի մասին է: Կարո՞ղ ենք ասել, որ Հյուսիսային Կորեան ասիական է, իսկ Հարավային Կորեան եվրոպական է, հնարավոր չէ, չէ՞: Երկու երկրներում էլ նույն ժողովուրդն է:
Այնպես որ, «Եվրոպա» և «ոչ Եվրոպա» հասկացություններ գոյություն չունեն: Մենք շատ բաներով և՛ ասիացի ենք, և՛ եվրոպացի ենք:

Իսկ ինչ վերաբերում է կիրգիզներին, ապա նրանք իրենց արժեքային համակարգով հաճախ ավելի «եվրոպացի» են, քան մենք ենք: Տեսեք՝ նրանց երկրի նախագահը փոխվում է կամ բավականին նկատելի են դեմոկրատիայի նրանց ձգտումները: Իսկ մենք ավելի հեռու ենք այս բաներից, մենք դիկտատուրա ավելի սիրող ենք: Այնպես որ, առանձնապես մեծ տարբերություն չկա. ինչպես հայերն են, նույն կերպ և կիրգիզներն են:

Եվրասիական միություն և Եվրոպական միություն. տարբերությունն ա՛յլ բանի մեջ է: Եվրասիականում սովետականներն են: Եվ հարցն այն է, թե ի՞նչ է, ըստ էության, սովետականը: Եվ, ընդհանրապես, ի՞նչ է սովետական մեր անցյալը:

– Այսինքն՝ քաղաքական և քաղաքական–աշխարհայացքային հարց է:

– Այո: Խոսքն այն մասին է, թե ինչպիսի՞ երկիր ենք ուզում ունենալ: Քաղաքական մոդելի հարց է: Մարդու դերը հասարակության մեջ, կոլեկտիվը և անհատը: Այս հարցերին ենք պատասխան տալիս մեր ընտրությամբ:

Իսկ մենք գիտենք, թե մեզանում որոնք են հետադիմական ուժերը: Հիմնականում մարդիկ են, որոնք ընդգրկված էին Կոմունիստական կուսակցության մեջ: Նրանք չեն ընդունում ոչ մի ազատություն, սեփականության և ոչ մի իրավունք: Քանզի առանց սեփականության չի կարող լինել և ազատություն:

– Իսկ առաջարկվող սկզբունքների իրագործմանը մեր հասարակության մեջ շատե՞րը կփորձեն խոչընդոտել: Եվ դրանք ո՞ր շերտի մարդիկ կլինեն:

– Ովքե՞ր էին հենց սկզբից դեմ անկախ Հայաստանի գաղափարին: Կամ ովքե՞ր էին լիբերալ հարաբերությունների մեջ վատ բան տեսնում: Նույն այդ մարդիկ: Այսինքն՝ սովետական գաղափարախոսությունը կրողները:

Իսկ գաղափարական այս հակամարտությունը որտեղի՞ց է գալիս. այն սովետական ժամանակների նույն սառը պատերազմն է:
Ո՞նց. կասեն այդ համակարգի ներկայացուցիչները՝ ընտրություններ լինեն, որ իրենք կորցնե՞ն իշխանությունը…
Պատկերացնո՞ւմ եք, որ ԽՍՀՄ կոմկուսը ընտրություններ անցկացներ: Այնպես որ, դրանք միլիտարիզացված, հասարակությանն անընդհատ ահաբեկության մեջ պահող համակարգեր են իրականում:

– Մեր իշխանական վերնախավն էլ զերծ չէ սովետական մտածելակերպից, քարացած պատկերացումներից: Ո՞նց եք պատկերացնում. նրանց մուտքը Եվրոպական ընտանիք, ինչպե՞ս կլինի:

– Երբ ԽՍՀՄ փլուզումից հետո լիբերալիզմը, դեմոկրատական արժեքները սկսեցին գործել հետխորհրդային տարածքի երկրներում, դրանք շատ կարճ կյանք ունեցան: Անմիջապես փլուզվեցին այդ արժեքների վրա ստեղծված համակարգերը: Մեր երկրում էլ նույնը եղավ:
Այնպես որ, պետք չէ սին հույսեր տածել, թե մեր երկրում ինչ–որ բան կփոխվի, այլ համակարգ կստեղծվի, քանզի այլ արժեքներ կրող ժողովուրդ ենք: Հնարավոր է միայն այնքանով լինի այդ փոփոխությունը, որ մրցակցություն ծավալվի մեր և Վրաստանի միջև այդ առումով ու առաջ անցնենք Ադրբեջանից, որպես նման արժեքներից զուրկ երկրի: Հնարավոր է մտածեն, թե միայն այդքանը հերիք է:
Բայց միայն այդքանը հերիք չէ, բնականաբար: Եվ բանն այն է, որ այդ մարդիկ, ովքեր նախկին Կոմերիտական կուսակցությունից էին, այսօր փողեր ունեն օֆշորներում և այլուր: Գի՞ժ են, ի՞նչ են… հետո ի՞նչ, որ հայ են. հո դա չի՞ նշանակում, որ իրենք իրենց դեմ պետք է դուրս գան: Ու ողջ այդ համակարգը, կամ ցանցը, որ ստեղծել են իրենց կուսակից ընկերների հետ հետխորհրդային ողջ տարածքով մեկ, կործանման տանեն: Եվ դա անեն ինչ–որ գեղեցիկ խոսքերի համար, ինչ է, թե իրենք հայ են:
Այնպես որ, մեր երկրում էլ ներկա համակարգը կպահպանվի: Կպահպանվի այնքան, մինչև վերջնականապես կաղքատացնի ժողովրդին ու… կքանդվի: Ինչպես աֆրիկյան երկրներում է լինում մոտավորապես:

– Նշանակում է այս ամենը՝ համաձայնագրի ստորագրումը, այս իրարանցումը ընդամենը իմիտացիա՞ էր:

– Ոչ. ինչո՞ւ է իմիտացիա: Դա էլ էր հնարավորություն, որ իրենք կրկին շարունակեն իրենց գործը: Նրանք ցանկացած ձևով ուզում են պահպանել իրենց իշխանությունը, որը սովետական–դիկտատուրական ինչ–որ համակարգ է:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում