Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
Politics

Ավագանու նիստը խաղաղ անցավ. Զարուհին ԱՄՆ–ում է միտինգ անում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ տեղի ունեցավ Երևանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում էին ներառված մի շարք հայտնի մարդկանց հիշատակին հուշատախտակներ փակցնելու և փողոցներ անվանակոչելու մասին նախագծեր:
Ավագանու նիստը, թերևս, բավական հանգիստ մթնոլորտում ընթացավ: Նիստից բացակայում էր «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, ով այս օրերին գտնվում է Նահանգներում: Նրա բացակայությունը լրացնում էին իր կուսակիցները՝ Մարինա Խաչատրյանն ու Սոննա Աղեկյանը. Մարինան գրեթե բոլոր նախագծերից հետո ելույթ էր ունենում:
Ավագանու նախագծերից առանձնահատուկ էր Մոնթե Մելքոնյանի անվամբ փողոց ունենալու նախագիծը, որը «Ելք»–ի ու ՀՀԿ–ի համատեղ նախաձեռնությունն էր: Այսուհետև հայ մեծանուն հերոսի անունը կկրի Երևանի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը: Այս նախագիծն ընդունվեց միաձայն: Միաձայն ընդունվեց նաև Սերգեյ Փարաջանովի անվամբ փողոց անվանակոչելու նախագիծը: Այն տրվեց Իսրայելյան փողոցից մինչև Հրազդանի կիրճ ընկած հատվածին՝ Փարաջանովի թանգարանի հարակից փողոցին:
Երեկվա ավագանու նիստի 16–րդ և 17–րդ կետերը գրեթե նույնն էին՝ ունենալ Լեոնիդ Ազգալդյանի անվամբ փողոց: Սակայն առաջին նախագիծը ՀՀԿ–ի կողմից էր առաջարկվել, իսկ երկրորդը՝ «Ելք»–ի: Հանրապետականներն առաջարկում էին նրա անվամբ կոչել Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը, իսկ «Ելք»–ը՝ Լենինգրադյան փողոցը:
Թե՛ «Ելքի» և թե՛ «Երկիր Ծիրանի» խմբակցությունների անդամները պատճառաբանում էին, որ դեմ են ՀՀԿ–ի նախագծին, քանի որ Ազգալդյանի նման մեծությանը չպիտի, իրենց իսկ բնորոշմամբ, չորրորդ կարգի փողոց անվանել: «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանը ՀՀԿ–ի կողմից ընտրված փողոցը նեղ ու ճմրթված(՞) բնորոշեց: Սրան, սակայն, ՀՀԿ ավագանու անդամները հակադարձում էին, նշելով, որ փողոցի երկարությունը որոշիչ չէ, փողոցը կենտրոնական հատվածում է գտնվում: Կամո Հովհաննիսյանը շեշտեց, որ այդ փողոցը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում՝ նորակառույց թաղամասում: Հարցի շուրջ ելույթ ունեցավ նաև «Ելք»–ից Անահիտ Բախշյանը՝ նշելով, թե նախկին նիստերից մեկին Մարտին Վարդազարյանը կշտամբել է իրեն, որ նա չգիտեր Երևանում Ազգալդյանի հուշարձանի առկայության մասին: Բախշյանը շեշտեց, որ ինքը չգիտեր, քանի որ արժանվույնս այդ մասին չի բարձրաձայնվել: «Ուրեմն լավ չեք գոռացել այդ մասին, ուրեմն լավ չեք լուսաբանել: Լեոնիդ Ազգալդյանը արժանի է ավելի ներկայանալի փողոց անվանակոչվելու: Ազգալդյանի անունով պետք է կոչվի ոչ 700 մետրանոց փողոցը, այլ Լենինգրադյանը: Այսօր չի լինի, մի օր կլինի, կտեսնե՛ք, հանրապետականնե՛ր»,– նշեց նա:
Ի վերջո ՀՀԿ–ի նախագիծը 41 կողմ, 11 դեմ ձայնով ընդունվեց: Հետաքրքիր է, որ «Ելք»–ի նախագիծն էլ ունեցավ 11 կողմ, 40 դեմ և մեկ ձեռնպահ ձայներ:
«Ելք» խմբակցության մյուս չորս նախագծերը՝ Վազգեն Առաջինի, Վռամշապուհ արքայի, Ապրիլյան հերոսների ու Քըրք Քըրքորյանի անվամբ փողոցներ անվանակոչելու առաջարկությունները նույնպես չընդունվեցին: Կոնկրետ Վազգեն Առաջինի անունով փողոց ունենալու նախագծի հետ կապված քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ իրենք կողմ են նրա անունով փողոց անվանակոչելուն, սակայն այն պետք է լինի այլ վայրում: «Ելք»–ի անդամները առաջարկում էին նրա անունով անվանակոչել ներկայիս Կասյան փողոցը:
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, երաժիշտ Մարտին Վարդազարյանը, անդրադառնալով Ազգալդյանի անվամբ փողոցի անվանակոչմանը, «Փաստի» հետ զրույցում նշեց. «Անունը չի փողոցը դարձնում փողոց, այլ փողոցն է անունով դառնում փողոց: Կախված է նրանից, թե ինչպիսի վերաբերմունք կունենանք այդ փողոցի նկատմամբ: Դեմագոգիկ մոտեցումներով, շատ գեղեցիկ արտահայտություններով ձևակերպված, կապ չունեցող մեկնաբանությունները շեղում են չպատրաստված հասարակության ուշադրությունը, որը մի բառը լսելով՝ կարող է այլ եզրակացության գալ, մեկ ուրիշ բառ լսելով՝ այլ: Իմաստը մեր մեծանուններին արժանի ներկայացնելն է:
Լենինգրադյանի վերաբերյալ առաջին անգամ չի քննարկվում, սա Լենինի անունը վերացնելու հետ կապ չունի: Սա Լենինգրադյանն է: Լենինգրադում շատ հայ զինվորներ զոհվել են՝ պաշտպանելով իրենց հայրենիքը: Այդ անունը փոխելու ոչ միայն անհրաժեշտություն չկա, այլև՝ կարիք»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում