Կիևում առևանգվածը՝ «Շինանյութի Սերգեյ»-ի որդին է
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կիևում առևանգել են հայաստանյան օլիգարխներից մեկի որդուն: Meganews-ի տեղեկություններով՝ հայաստանյան օլիգարխներից մեկի «Շինանյութի Սերգեյ»-ի որդուն 10 օրից ավելի է՝ առևանգել են:
Դեպքը տեղի է ունեցել Կիևում, որտեղ նա մտադիր էր զբաղվել խաղային բիզնեսով՝մասնավորապես «GoodWin» բուքմեյքերական գրասենյակների բացմամբ: Նշենք, որ առևանգողները մինչև հիմա կապ չեն հաստատել 25-26 -այմա առևանգված երիտասարդի հարազատների հետ:
Հիշեցնենք նաև որ Երևանում «GoodWin»-երի ցանցը պատկանում է «Շինանյութի Սերգեյ»-ին: Հավելենք, որ առևանգվածը Գեղարքունիքի մարզպետի կնոջ զույգ եղբայրն է. գրում է politik.am-ը։