Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
Politics

Եվրամիությունն արգելափակեց Ադրբեջանի առավելապաշտական, ագրեսիվ և շանտաժի քաղաքականությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, տեղեկատվական դաշտում քիչ չէին այն բնորոշումները, համաձայն որոնց ԱլԳ վերջնական հռչակագիրը Արցախյան խնդրի պատճառով հայտնվել է փակուղում: Որպես պատճառ նշվում էր այն, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն համաձայնության չեն գալիս հակամարտությանը վերաբերող ձևակերպումների շուրջ: Խոսքը տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման ձևակերպումների մասին է: Հղում կատարելով արդեն ստորագրված ԵՄ–Հայաստան համաձայնագրում առկա ձևակերպմանը, ՀՀ–ն պահանջում էր հռչակագրում ներառել հակամարտության խաղաղ կարգավորման երեք հայտնի սկզբունքները, որոնք են ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշումը: Մյուս կողմից՝ Ադրբեջանն այս դիրքորոշումը չէր ընդունում:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, պատասխանելով հարցին, թե ստորագրված հռչակագրում տեղ գտած ձևակերպումները որքանո՞վ են համահունչ մեր պահանջներին, «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց. «Նախևառաջ, փաստորեն, ճիշտ էր այն, որ մինչև հռչակագրի ստորագրումը համաձայնեցման գործընթացի շուրջ խնդիրներն առկա էին, և շարունակվեցին ընդհուպ մինչև հռչակագրի ստորագրումը: Դրա հետ մեկտեղ պետք է ասել, որ այդ հռչակագրում տեղ գտած ձևակերպումներն, այնուամենայնիվ, պարունակում են այն կոմպրոմիսը, որը ձեռք բերվեց այդ համաձայնեցումների ընթացքում: Հռչակագիրը բավականին առանցքական է, ընդհանրական: Մեծ հաշվով՝ այնտեղ Հայաստանի շահերին հակասող որևէ բան չկա: Գտնվեց բավականին առանցքային և որևէ մեկի շահերին չհակասող ձևակերպումներով մի հռչակագիր»:

Ռուբեն Մեհրաբյանը շեշտեց, որ հռչակագիրն, ի վերջո, ամբողջացնում է ԱլԳ գագաթաժողովը. «Ֆիքսվեցին այն իրողությունները, որոնք կային այն ժամանակ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված ԵՄ քաղաքականությանը, ապա ՀՀ–ի հետ կնքված համաձայնագրով ԵՄ դիրքորոշումն այդ հարցում ստացավ իրավաբանական ուժ»:

Ըստ քաղաքագետի՝ խնդրահարույց չէ այն, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը որպես ձևակերպում տեղ չի գտել հռչակագրում:

«Մենք ուղղակի ինչ–որ բան ենք փնտրում ոչ իր տեղում: Այնպես որ, որևէ խնդիր չեմ տեսնում: Համոզված եմ, որ եթե որևէ խնդիր կամ կասկած լիներ, ՀՀ–ն հռչակագրում պարզապես իր հատուկ վերապահումը կարձանագրեր, և դրանով ամեն ինչ չէր վերջանա»,–նկատեց Ռ. Մեհրաբյանը:

Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, տարօրինակ համարվեց այն փաստը, որ հռչակագրի ստորագրումն առանց սկանդալների և հարթ անցավ, ու հարցին, պատճառն իսկապե՞ս կոմպրոմիսն էր, քաղաքագետը նշեց. «Այստեղ մի քիչ ավելի բազմաշերտ են պատճառները: Նախևառաջ, այո, կոմպրոմիսն էր: Բայց ոչ միայն դա: Երկրորդ հանգամանքն այն է, որ այսօր մենք կարող ենք փաստել ու ֆիքսել, որ ՀՀ–ի դիրքորոշումը համահունչ և համաքայլ է ԵՄ 28 երկրների դիրքորոշմանը: Եվ հենց այդ կապակցությամբ էլ կա ձևակերպում, և դրա տակ կա ԵՄ–ի ու ՀՀ–ի ստորագրությունը, ինչը չկա Ադրբեջանի պարագայում: Ավելին՝ Ադրբեջանի այդ առավելապաշտական, ագրեսիվ և շանտաժի քաղաքականությունն ուղղակի արգելափակվեց ԵՄ–ի կողմից: Ադրբեջանցիներն այդ ամենը հասկացան, և հիմա ադրբեջանական պրոպագանդան զբաղված է սեփական ժողովրդին խաբելով: Իրենց ինչ–որ չեղած հաղթանակներ են վերագրում, որոնք իրականության որևէ աղերս չունեն: Մեծ հաշվով՝ ամեն ինչ, ի վերջո, դրվեց իր տեղը: Հռչակագիրը բեռնաթափվեց անիմաստ ձևակերպումներից, որոնք կարող էին ոչ թե միավորել ստորագրող երկրներին, այլ «ոտքի վրա» կոնֆլիկտ ու սկանդալ հարուցել: Այդ ամենը բեռնաթափվեց հստակ տեքստով և ստորագրությամբ: Իսկ Ադրբեջանը փորձում է կրկին գայթակղել իր գազով, նավթով ու մազութով, բայց Եվրոպան այլևս դրանից չի տպավորվում:

Իսկ հարցին, թե կարո՞ղ ենք փաստել, որ հռչակագրում տեղ գտած ձևակերպումներն ի նպաստ հայկական կողմի են, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այն ձևակերպումները, որոնք տեղ են գտել ԵՄ–Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, այո, ի նպաստ մեզ են: Իսկ այն ձևակերպումները, որոնք տեղ են գտել հռչակագրում, որևէ ձևով չեն հակասում մեր դիրքորոշմանը»:

 

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում