«Մանկական Եվրատեսիլ 2017» մրցույթի հաղթող երկրի անունը հայտնի է
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2017» մրցույթը: Մրցույթում հաղթեց Ռուսաստանը ներկայացնող մասնակիցը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Վրաստանը:
Հայաստանը ներկայացնող Միշան իր երգով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Միշան 12 միավոր ստացավ Կիպրոսից, 10-ական միավորներ վաստակեց Ալբանիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Վրաստանից, 8-ական միավորներ ստացավ Բելառուսից և Պորտուգալիայից, 7 միավոր Մալթայից, 3՝ Ավստրալիայից և 2-ական միավորներ Մակեդոնիայից և Սերբիայից:
Հայաստանն իր 12 միավորը տվեց Վրաստանին:
Միշան բեմում միայնակ էր՝ առանց պարային խմբի և բեք վոկալի: Նրա հագուստը բավականին պարզ էր ու գեղեցիկ: Ելույթին բեմում հեքիաթային մթնոլորտ էր տիրում:
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին բացի Հայաստանից մասնակցեց ևս 15 երկիր՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա, Վրաստան: