Գագիկ Սուրենյանը լավ լուր ունի
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ Բարենցի ծովից եկած արկտիկական օդային հոսանքներն (ջերմաստիճանը -10 աստիճան) այլևս ՀՀ տարածքում չեն։
Առաջիկա օրերին Հայաստանը գտնվելու է անտիցիկլոնային դաշտի ազդեցության գոտում, լինելու է տաք, արևառատ եղանակ։
Նոյեմբերի 27-ից հետո ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա, որին արդեն նոյեմբերի 30-ից կհաջորդեն տեղումներ: