Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
uncategorized

Ո՞ր փուլում է «Հանուն Հայաստան պետության» ճակատը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձևավորված «Հանուն Հայաստան պետության» ճակատը վերջերս հրապարակեց իր հռչակագիրը՝ ակնկալելով նաև բարձրացված խնդիրների շուրջ համազգային ներուժի ձևավորում: Ճակատը հռչակագրով մի շարք խնդիրներ և նպատակներ էր առաջադրել՝ նշելով, որ լուծումը տեսնում է նաև համաժողովրդական համախմբման մեջ: Հռչակագրով նաև ՀՀ քաղաքացիների ու արտերկրում բնակվող հայրենակիցներին համախմբման կոչ էր արվել:

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ», ԳԽ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ արձագանքներն ինչպիսի՞ն են, «ճանապարհային քարտեզի» ձևավորման շուրջ ի՞նչ գործընթացներ են իրականացվում:

«Արձագանքները բազմաբնույթ են, հակասական: Սկսած ակտիվ աջակցությունից, վերջացրած պասիվ հայեցողականությունը: Ինձ համար կարևորն այն է, որ սկզբնական փուլում ճակատի հռչակագրում ամրագրված մտահոգություններն ու գաղափարները կիսում են համարյա բոլորը: Նաև առաջադրված լուծումների մատնանշած ուղին: Համենայնդեպս, առ այսօր ինձ չի հանդիպել այդ գաղափարների դեմ ակտիվ հակազդեցություն: Սպասողականություն կա: Եվ դա բնական է, քանի որ անցած տարիներին ոչնչացվել է հավատը որևէ գաղափարի, այն կրողների, և որևէ գործընթացի նպատակների ազնվության ու կենսունակության նկատմամբ: Ամեն ինչ միշտ ավարտվել է իշխանությունը վերցնելու ու ավելի «ազնիվ կառավարելու» սնանկ լոզունգով: Որն էլ բոլորին բաժանել է հակամարտող հատվածների, պետականակործան ընթացքով»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ալբերտ Բաղդասարյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ այժմ սեղանին են պետության, նորմալ պետական կառավարման համակարգի, այն ստեղծելու ու վստահություն ներշնչող մեխանիզմներով իրականացնելու ճանապարհային քարտեզի նախագծերը:

«Այն կազմելու ակտիվ ու հանրային մասնակցությունից է նաև կախված հետագա գործընթացների հաջողությունը: Կեղծ հույսեր չեմ փայփայում: Այսքան տարվա հիասթափությունները վերացնելու, հավատ ու հույսեր արթնացնելու համար ժամանակ ու ջանքեր են պետք: 25 տարվա ավերածը մեկ հարվածով հնարավոր չէ վերականգնել: Ժամանակն էլ, սակայն, չի սպասում: Պետք է գտնենք արդյունավետ ուղին»,– հավելեց Ա. Բաղդասարյանը:

Օրերս «Հանուն Հայաստան պետության» ճակատը համաձայնագրի վերաբերյալ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ այն ԵՄ կառույցների համար լրացուցիչ հնարավորություն կընձեռի ՀՀ իշխանությունների առջև խիստ պահանջներ դնելու առումով: Դիտարկմանը, թե ամեն դեպքում, կա կարծիք, որ ամենահավակնոտ համաձայնագիրն անգամ առ ոչինչ է, եթե չկա դրանից բխող պահանջներն իրագործելու քաղաքական կամք և արդյոք կիսո՞ւմ է մտահոգությունը, Ալբերտ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե ուշադրություն դարձնեք, մինչ այդ, Ճակատը ողջունելով համաձայնագրի ստորագրումը հույս է հայտնում, որ, մեջբերում եմ, «…համաձայնագրի գործադրումը հնարավորություն կտա Հայաստանի քաղաքացիներին հասնելու Հայաստանի իրական ժողովրդավարացմանը, կնպաստի Հայաստանում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգելուն ու պաշտպանելուն»: Իհարկե, համաձայն եմ Ձեր հարցադրմանը: Հայաստանի ժողովրդավարացումը, ինքնիշխանության վերականգնումը, ուստի նաև հզորացումը Հայաստանի քաղաքացիների, ողջ հայության գործն է: Ու ահա այստեղ է, որ մենք հույս ենք հայտնում, որ ԵՄ–ն, հանդես գալով արդեն որպես պաշտոնական կողմ, նաև ինքը հետևողական կլինի ու կաջակցի մեր ժողովրդին այդ գործում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում