«Հիստերիայի մեջ է, կարող է լացել, ծնկի գալ, մեր ուժն է նրան ծնկի բերելու»․ Սամվել Կարապետյան
«Հաղթանակի համար մենք բոլոր տվյալներն ունենք»,- այս մասին քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Դուք տեսնում եք նրա հիստերիաները, դա ինչի՞ց է գալիս, նրանից, որ ինքն էլ է դա
տեսնում։ Ինքն արդեն անջատվել է ժողովրդից, անցել է դերասանական հնարքների, կարող է լացի, կարող է ծնկի գալ։ Մեր ուժն է իրեն ծնկի բերելու հայ ժողովրդի առաջ»,- ընդգծեց Կարապետյանը։